ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Վալերի ԲՈՒԱՅԵ․ ՖՐԱՆՍԻԱՆ ՊԵՏՔ Է ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ

2021-05-14 19:23

Օգտվելով Մերձավոր Արևելքում վերսկսված լարվածությունից՝ մի քանի հարյուր ադրբեջանցի զինվոր ներխուժել է Սև լճի շրջան՝ ՀՀ հարավային Սյունիքի մարզի Վերիշեն և Իշխանասար գյուղերի մոտակայքում: Այս մասին գրել է ֆրանսիացի պատգամվոր Վալերի Բուայեն։

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԶԻՋՈՒՄ ԿԼԻՆԻ՝ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ ՍԱՀՄԱՆԻՆ, ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ

    2021-05-13 13:27

    Անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ «Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում (Իշխանասար) հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր, ըստ էության, փորձ են անում պարփակել Սև լիճը», ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

  • «168 ժամ»․ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԵՐ․ ԱԼԻԵՎԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

    2021-05-13 11:48

    «Սյունիքում երեկ տեղի ունեցած միջադեպը, որը միջադեպ կարելի է անվանել խիստ պայմանականորեն, բացահայտեց Հայաստանում ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող մի շարք թաքնված ու վտանգավոր շերտեր։ Այն հերթական անգամ ցույց տվեց, որ պետություն՝ որպես ինստիտուցիա, գործնականում գոյություն չունի․ տեղի ունեցածի մասին առանձին ոչ պաշտոնական տեղեկությունների հայտնվելուց մի քանի ժամ անց միայն Պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն, որտեղ կատարվածը գնահատվեց՝ որպես ադրբեջանցիների կողմից «սահմանների ճշգրտման» գործընթաց՝ անուղղակիորեն լեգիտիմացնելով այն։

  • «Հրապարակ». ԱՐՏԱՇԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԻՐԱՆԻՑ ՀԵՏ ԵՆ ԲԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ

    2021-05-13 11:44

    «Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին հետ են կանչում Երևան։ Ընդ որում՝ տեղեկատվությունն իրարամերժ է։ Մի աղբյուրից ստացած ինֆորմացիայով՝ իրանական կողմը դժգոհություններ է հայտնել դեսպանի աշխատանքից, և դա է հետկանչի պատճառը՝ չնայած Արտաշես Թումանյանն արդեն 6 տարի է՝ այդ պաշտոնում է, և կարող է հետկանչը տեղավորվել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով նախատեսված ռոտացիայի շրջանակներում։

  • Վլադիմիր ԿԱԶԻՄԻՐՈՎ․ ՀԱՆԴՈՒԳՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

    2021-05-13 10:53

    Արցախի հարցով Ռուսաստանի նախագահի նախկին ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Sputnik-ի խնդրանքով հիշել է 27 տարվա վաղեմության իրադարձությունները: 1994թ. մայիսի 12-ին ստորագրվեց հրադադարի մասին համաձայնագիրը։ Բայց պատերազմը կրկնվեց...

  • «Հրապարակ»․ ՈՎ Է ՓՈԽԱՐԻՆԵԼ ԳԵՆԵՐԱԼ ՄՈՒՐԱԴՈՎԻՆ

    2021-05-13 10:10

    Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին արդեն փոխարինող կա․ հաջորդ 6 ամիսն Արցախում ծառայությունը կշարունակի ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևը, տեղեկացնում է «Հրապարակը»։

  • ԵՐԵՔ ԵՐԿԻՐ ՄԱԿ-Ի ԱԽ-Ի ՆԻՍՏ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ ԻՍՐԱՅԵԼԱ-ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ՀԱՐՑԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

    2021-05-13 09:41

    Չինաստանը, Նորվեգիան և Թունիսն առաջարկել են ուրբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել՝ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրման թեմայով, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով France Presse-ին։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՆԻԿՈԼՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՍԵՐՈՎ ԽԱՂԱԼ, ԻՍԿ ԳՈԼԵՐԸ ԽՓՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2021-05-12 17:21

    Երեկ Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարարը, պատասխանելով ռուս լրագրողի հարցին, թե կոնկրետ երբ են սպասվում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ կոնկերտ որոշումները, մի շատ ուշագրավ հայտարարություն է արել:  

  • Արշավիր ՂԱՐԱՄՅԱՆ․ ԶԻՋԵԼ ՄԵԾ ԻՇԽԱՆԱՍԱՐԸ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԶԻՋԵԼ ԱՄԲՈՂՋ ՍՅՈՒՆԻՔԸ

    2021-05-12 17:16

    Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՐ ԱՌՋԵՎ ԽՆԴԻՐ Է ԴՐԵԼ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍԻ 20-Ը ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ԿՈՐԶԵԼ ՀՀ-ԻՑ

    2021-05-12 15:14

    Վերջին շրջանում Ադրբեջանը փորձում է մեծացնել ճնշումը Հայաստանի վրա և պատահական չէ, որ «Զանգեզուրի միջանցքի» և նրա նկատմամբ հավակնությունները տարբեր դրսևորումներ են ստանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը: