ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ․ ԱԿՆՀԱՅՏ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՆԵՐՔՈ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ

2023-10-25 12:22

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը, որին Բաքվում կեղծ մեղադրանքներ են առաջադրվել։

  • ՈՉ ՈՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՉԵՂԱՐԿԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

    2023-10-25 09:15

    Ալիևը պարծենում է, թե իբր՝ «վերականգնել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» և չեղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետությունը)։ Սույն թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ծավալուն զինված հարձակումն Արցախի վրա, որի արդյունքում միջազգային մակարդակով չճանաչված հանապետությունից հարկադրված հեռացավ նրա ողջ բնակչությունը, ևս մեկ անգամ ցուցադրեց նկրտումների անօրինականությունը և մեթոդների ու միջոցների հանցավորությունը, որոնք կիրառեց Բաքվի ռեժիմը իր ագրեսիվ, զավթողական նպատակներին՝ բազմամսյա շրջափակումից հետո հայկական հինավուրց երկրամասի զավթմանը և Հայրենիքից բնիկ բնակչության վտարմանը հասնելու համար։

  • ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ, ՀՐԵԱԿԱՆ ՀԱՐՑ. Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԱՄՆ-ի ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    2023-10-25 09:02

    «Արցախի ցեղասպանությունը ողջ հայ ժողովրդի ճակատագրից տարանջատելու փորձը նույնն է, թե զատել Արևմտյան Հայաստանի 1915թ. Ցեղասպանությունը Արևելյան Հայաստանում ապրող հայերի ճակատագրից: Չկա առանձին Արցախի հարց, կա Հայկական հարց, դա համահայկական խնդիր է»,- հայտարարել է Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը։ Այն, որ Իսրայելի իրադարձությունները Արցախում սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած ցեղասպանության շարունակությունն էին, ակնհայտ է, ինչպեսև ակնհայտ է, որ ողջ աշխարհում հայերի գլխավոր ու առաջնահերթ խնդիրը պետք է լինի անվտանգ վերադարձը այն երկիր, որտեղ իրենց նախնիներն ապրել են հազարամյակներ շարունակ:

  • Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-10-24 14:35

    Եթե Ադրբեջանը երեկ ստորագրել է հայտարարություն, որով ճանաչել է տարածքային ամբողջականության սկզբունքը, այսօր պետք է իր օկուպացիոն զորքերը արդեն դուրս բերեր Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:  

  • Սերգեյ ԼԱՎՐՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋև ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՄԵԾ ՀԱՇՎՈՎ, ԼՈՒԾՎԵԼ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-10-24 09:35

    Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը, մեծ հաշվով, լուծվել է, այժմ կողմերին մնում է միայն հետագա գործնական քայլեր ձեռնարկել հարաբերությունները լիովին կարգավորելու համար։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» ձևաչափով նախարարների հանդիպման արդյունքներով, փոխանցում է ТАСС-ը։  

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՀՀ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ԹԵՄԱՅՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՆՏԱԺԻ ԼԵԶՎՈՎ Է ԽՈՍՈՒՄ

    2023-10-23 15:38

    Ադրբեջանը շանտաժի լեզվով է խոսում ՀՀ-ի ռազմական մատակարարումների թեմայով, պետք է թեման հնարավորինս փակ պահել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

  • Ալի ՍԱԼԱՄԻ․ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԵՐՐՈՐԴ ՈՒԺԵՐ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ

    2023-10-23 11:19

    Տարածաշրջանային գրեթե բոլոր երկրներն ունեն կոնսենսուս 3+3 ձևաչափի շուրջ, 168․am-ի հետ զրույցում ասել է իրանցի վերլուծաբան Ալի Սալամին։

  • Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ. ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ՆՊԱՏԱԿԸ ԱՐՑԱԽԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՓԱԿՈՒՄՆ ԷՐ

    2023-10-23 09:05

    Արցախի ներկայացուցչության դիմաց հավաքվածների մեծ մասն ուղղորդված չէր, սակայն կազմակերպիչների նպատակը ներկայացուցչության թիրախավորումն էր և նրա գործունեության դադարեցումը: Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը համոզված է, որ ներկայացուցչության մոտ տեղի ունեցած անկարգությունները ուղղորդված էին և այն ուղղորդել էին 2018 թվականից Արցախում ներդրված հայտնի ուժերը:

  • Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐՎԱԿ ԵՆ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ԵՎ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ԱՐՑԱԽՈՒՄ ՏԵՂԱԿԱՅԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱՆՐ ԶԻՆՏԵԽՆԻԿԱ և ԱՎԻԱՑԻԱ

    2023-10-21 15:25

    Հոկտեմբերի 23-25-ին Ադրբեջանում տեղի կունենան թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները։ Այս մասին տելեգրամ ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

  • Լեն ՈՒԻՔՍ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՐՑԱԽԻ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆ Է, ԱՅԼև ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԿՈՒՊԱՑԻԱՆ

    2023-10-21 08:44

    Ադրբեջանը էթնիկ զտումներ իրականացրեց հայերի նկատմամբ, մինչդեռ աշխարհը լռություն էր պահպանում։ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտարարել էր, որ Բաքվի կողմից նախկին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջափակումը Միջազգային դատարանի կողմից ճանաչվել է անօրինական, քանի որ այն համապատասխանում է Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի «գ» կետին, - գրում է Լեն Ուիքսը Providence պորտալի իր հոդվածում: