Այս ընթացքում՝ երեկ, այսօր, կարող եմ ասել, Հայաստանն անսպասելիորեն քաղաքական կոմպետենտություն դրսևորեց, և մենք դա գնահատում ենք։ Մենք դա տեսնում ենք որպես կարևոր գործոն, և կարծում եմ, որ երեկ և այսօր տեղի ունեցած իրադարձությունները դրական ազդեցություն կունենան նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի վրա։ Այս մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ դիմելով ժողովրդին, հաղորդում է News.am-ը։
«Ուզում եմ հուսալ, որ մեր ձեռնարկած քայլերը և հակաահաբեկչական միջոցառումների արդյունքները մեզ թույլ կտան վերջապես վերացնել Հայաստանի կողմից պարտադրված խաղաղ բանակցությունների խոչընդոտը։ Սա Հարավային Կովկասում նոր իրականություն և երկարաժամկետ խաղաղություն կստեղծի։ Մենք պետք է այնպես անենք, որ մյուս կողմը ռևանշիստական գաղափարներով չապրի, և նրանք պետք է այնպես անեն, որ մենք իրենց հողի վրա աչք չունենանք։ Մենք ճանաչում ենք նրանց տարածքային ամբողջականությունը և հայտարարել ենք դա, մենք ճանաչում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը։ Մենք առաջարկում ենք, որ Հարավային Կովկասի երկրների ապագան հիմնված լինի խաղաղության, հանգստության և զարգացման վրա։ Այս տարածաշրջանը դարեր շարունակ եղել է վեճերի, պատերազմների ու արյունալի բախումների վայր»։