ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Գուրգեն ՆԵՐՍԻՍՅԱՆ. ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱՆՄԱՀԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՆԿԱՐԾ ԱՐՑԱԽԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2023-08-26 08:12

«Տևական ժամանակ է մենք ապրում ենք դժվարությունների, ծանրությունների, խնդիրների մեջ, որոնք հարուցվել են Արցախի շրջափակման հետևանքով»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։  

  • ԱՅԼԵՎՍ ՊԵՏՔ ՉԷ՞ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

    2023-08-25 08:46

    Բանակցությունները ցույց տվեցին, որ հայ-ադրբեջանական հաշտության համաձայնագրի ստորագրումն արդեն մոտ է, կարծում է Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը, հաղորդում է ԱՌԿԱ-ն: «Երկու երկրների առաջնորդների պարտականությունն է՝ անել ամեն ինչ, որպեսզի թույլ տան հայերին և ադրբեջանցիներին ապրել խաղաղության մեջ։ Նոր խորհրդակցություններ պետք է անցկացվեն Բրյուսելում, ինչպես նաև Երևանում և Բաքվում: Մենք հուսով ենք, որ դրանք կհանգեցնեն պատմական շրջադարձի»,- հայտարարել է Լահբիբը երեքշաբթի օրը Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։ Բելգիացի նախարարի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի այս պատմական հակամարտությունից միակ ելքը բանակցություններն ու փոխզիջումներն են:

  • ՎԱՐՊԵՏՆ ՈՒ ԱՇԱԿԵՐՏԸ

    2023-08-24 19:21

    Ադրբեջանին Արցախի վերաինտեգրման պայմանների ստեղծումն ընթանում է ողջ թափով։ Պետք է արժանին մատուցել Փաշինյանին ու Ալիևին։ Ցանկության դեպքում նրանք կարողանում են գործել նույնիսկ շատ էլ ներդաշնակ, համատեղ ջանքերով մոտեցնելով Փաշինյանի խոստացած խաղաղության դարաշրջանը. դե, նաև նոր ապագան, որն, իհարկե, սարերի հետևում չէ։

  • ՀԱՅ ԴԱՏԻ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ՃՆՇՈՒՄԸ ՍՊԻՏԱԿ ՏԱՆ ԵՎ ԿՈՆԳՐԵՍԻ ՎՐԱ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    2023-08-24 15:51

    Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակաբար մեծացնում է ճնշումը նախագահ Բայդենի վարչակազմի և Կոնգրեսի վրա՝ կոչ անելով վերջիններիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացնել Արցախի քրիստոնյա բնակչության ցեղասպանական շրջափակումը քննադատող բանաձև։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը: «Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի էլեկտրոնային հատուկ հարթակների միջոցով ավելի քան 200․000 գրություններ են ուղարկվել նախագահ Բայդենին, փոխնախագահ Հարիսին և ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների անդամներին՝ կոչ անելով «կանխել Լեռնային Ղարաբաղում (Արցախում) վերահաս ցեղասպանությունը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 250 օր շրջափակման հետևանքով։ Այն Արցախը Հայաստանին կապող միակ մարդասիրական փրկօղակն է»։

  • Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ. ՎԻԿՏՈՐ ԿՐԻՎՈՊՈՒՍԿՈՎԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆ ՄՈՒՏՔԻ ԱՐԳԵԼՔԸ ՈՉ ՍԽԱՄԼՈՒՆՔ Է, ՈՉ ԷԼ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    2023-08-24 15:41

    «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը փորձում են խզել Ռուսաստանի հետ բոլոր տեսակի շփումները՝ իրենց երկրում անցանկալի հայտարարելով այն մարդկանց, որոնք երկար տարիներ սատարում են Մոսկվայի և Երևանի հարաբերությունների զարգացումը»,-այս մասին News.ru-ին հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահԿոնստանտին Զատուլինը։

  • «ԱՄՈՒՐ ՊԵՏՔ Է ԿԱՆԳՆԵՆՔ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԴԻՄԱՑ». ԱԿՑԻԱ՝ ԳԼԵՆԴԵԼԻ ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-08-24 14:10

    Կալիոֆորնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի Արցախ փողոցում հայերը միջոցառում են կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի Հանրապետության 120 հազար բնակիչների, ովքեր ութ ամսից ավելի շրջափակված են թշնամի Ադրբեջանի կողմից։  

  • Վիկտոր ԿՐԻՎՈՊՈՒՍԿՈՎ. ԻՆՁ ԱՍԱՑԻՆ՝ ԱՅՍՕՐ ԻՍԿ ՎԵՐԱԴԱՐՁԵՔ ՄՈՍԿՎԱ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴՈՒՔ ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁ ԵՔ

    2023-08-24 12:40

    Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» նախկին ղեկավար Կրիվոպուսկովին թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ։

  • Արման ԹԱԹՈՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՏԻՎԱՑՐԵԼ Է ԹՇՆԱՄԱՆՔԸ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ

    2023-08-24 08:47

    Ադրբեջանի իշխանությունն ակտիվացրել է թշնամանքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ` այն հռչակելով 5-րդ շարասյուն, ռևանշիզմի և պատերազմի քարոզիչ, որի դեմ պետք է պայքարել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը:

  • Կոնստանտին ՍԻՎԿՈՎ․ ԱԼԻԵՎՅԱՆ ՌԵԺԻՄԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽԱՄԱՃԻԿԻ ԴԵՐՈՒՄ Է ԵՎ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱՐ Է ԱՇԽԱՏՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-08-23 11:27

    Alpha Newsroom-ի ուղիղ եթերում ռազմական լրագրող Կոնստանտին Սիվկովը ընդգծել է, որ ադրբեջանական ղեկավարության գործողությունները պետք է մեկնաբանել որպես` խորապես թշնամական Ռուսաստանի նկատմամբ:  

  • The Guardian․ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԵՐՍՈՒՄ

    2023-08-23 11:20

    Ամեն ուտելիս Հովիկ Ասմարյանը կարտոֆիլ է ուտում, գրում է The Guardian-ը։ Նրա հայրենի քաղաքում՝ Ստեփանակերտում, բարտերային համակարգ է առաջացել։ «Մեր այգում պտղատու ծառ ունենք։ Ես մրգեր եմ տալիս հարևաններին, նրանք մեզ գազար են տալիս»,- ասել է նա։