Логотип

ԱՄՆ-Ը ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՆՁՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի իշխանությունները գիտակցում ենբոլոր ռիսկերը

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Երևանում ԱՄՆ դեսպանատան վերջերս արված հայտարարությունը, որում Վաշինգտոնը ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղղակի առևտրի սահմանափակումների վերացումը, դարձավ տարածաշրջանում Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարության հստակ ցուցիչը։ 2026 թվականի մայիսի 13-ի պայմանավորվածությունների վերաբերյալ դիվանագիտական հիացմունքը, որոնք թույլ տվեցին սկսել առևտրային գործառնություններն առանց երրորդ երկրների միջնորդության, բացահայտում է այն իրական դերը, որն ամերիկյան վարչակազմը վերապահում է Անկարային։

Սպիտակ տան կոորդինատների համակարգում Թուրքիան դե-ֆակտո հաստատվում է «տարածաշրջանի վերակացուի» կարգավիճակում՝ առնվազն մինչև Ռուսաստանի հետ հիպոթետիկ «մեծ գործարքի» պահը։ Այս քայլը ցույց է տալիս Վաշինգտոնի ձգտումը՝ առավելագույնս պատվիրակել հայկական վեկտորի կառավարումը ՆԱՏՕ-ի իր առանցքային դաշնակցին՝ Երևանի տնտեսական և քաղաքականշրջանակները փակելով թուրքական ենթակառուցվածքների վրա։

Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում ամերիկյան դիվանագիտության ընտրողական «խլությունը» տարածաշրջանային ապաշրջափակման հարցերում։ Այն դեպքում, երբ Թուրքիայի հետ առևտրային արգելքների վերացումը մեկնաբանվում է ակնթարթորեն և գերադրական տոնով, Ադրբեջանի տարածքով երկաթուղային իրական տարանցման մեկնարկը, որը սկսվել էր դեռևս 2025 թվականի նոյեմբերի 6-ին, երկարժամանակ մնում էր ամերիկյան ուշադրության «մոխրագույն գոտում»։ Ավելի քան 45 հազար տոննա բեռ՝ հացահատիկ, պարարտանյութ և վառելիք Ռուսաստանից ու Ղազախստանից, արդեն անցել են այս երթուղով մինչև 2026 թվականի մայիսը՝ դառնալով 2020-2022 թվականների Երևանի, Մոսկվայի և Բաքվի միջև ձեռք բերված բարդ եռակողմ պայմանավորվածությունների արդյունքը։ Սակայն հենց այս հաջողությունն էր անտեսվում արևմտյան կառույցների կողմից, քանի որ այն չէր տեղավորվում նրանց կողմից առաջ մղվող հաղորդակցության մոդելի մեջ, որը բացառում է տարածաշրջանային խաղացողների առաջատար դերը և ՌԴ ազդեցությունը։

Նման երկակիությունը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի համար սկզբունքորեն կարևոր է ոչ թե բուն ուղիների ապաշրջափակումը, այլ այն, թե ում հովանու ներքո է դա տեղի ունենում։ Եթե Ադրբեջանի միջով տարանցումը հարևանների ուղիղ երկխոսության պտուղն է՝ Մոսկվայի միջնորդությամբ, ապա այն առաջացնում է թերահավատություն կամ լռություն։ Իսկ եթե խոսքը վերաբերում է նախագծերին, որոնք Հայաստան ըներառում են թուրքական ուղեծրի մեջ, ապա արձագանքն անմիջապես է լինում։ Նույնիսկ երբ ամերիկացի պաշտոնյաները Ադրբեջանի տարածքով տարանցման մեկնարկից ամիսներ անց սկսեցին զգուշավոր դրական մեկնաբանություններ անել, դա ավելի շատ նման էր իրականության մեջ հետադարձ ուժով ներգրվելու փորձի, որը նրանք չկարողացան կանխել։ Ուշացած արձագանքը միայն ընդգծում է՝ Վաշինգտոնը չի ցանկանում Երևանի սուբյեկտայնության իրական հզորացում բազմավեկտոր լոգիստիկայի միջոցով՝ նախապատվությունը տալով թուրք-ամերիկյան տանդեմի մենաշնորհային ազդեցությանը։

Փաստացիորեն ԱՄՆ-ը ցուցադրում է պատրաստակամություն՝ Հայաստանը փոխանցելու Թուրքիայի պատասխանատվության գոտի՝ իրեն չծանրաբեռնելով հայ բնակչության համար անվտանգության իրական երաշխիքների տրամադրմամբ։ Այս աշխարհաքաղաքական կառուցվածքում Երևանին առաջարկվում է «բարօրություն»՝ Անկարային ռազմավարական հավատարմության դիմաց, ընդ որում թուրքական ազդեցության էքսպանսիայի պայմաններում ֆիզիկական անվտանգության և ինքնիշխանության պահպանման հարցը մնում է բաց։ Հարավային Կովկասում «կայուն խաղաղության» հաստատման պաշտոնական կոչերը հնչում են հայկական շահերի պաշտպանության կոնկրետ մեխանիզմների բացակայության ֆոնին, ինչը Հայաստանը վերածում է մանրադրամի՝ ռուսական ազդեցության դուրսմղման խաղում։

Ավելին, լուրջ հարցեր են առաջանում անցյալի զոհողությունների նպատակահարմարության վերաբերյալ։ Եթե հաղորդակցությունների ապաշրջափակումը, ինչպես ցույց է տալիս Ադրբեջանի տարածքով տարանցման փորձը, հնարավոր էր Մոսկվայի մասնակցությամբ պայմանավորվածությունների շրջանակում, ապա Արցախի կորստի ողբերգությունը թվում է էլ ավելի չարդարացված։ Ակնհայտ է, որ արտաքին համակարգողները ակտիվորեն առաջ են մղել այլընտրանքային հաղորդակցական նախագծեր, ինչպիսին է «Զանգեզուրի միջանցքի» ռեբրենդինգը նոր անվանումների ներքո՝ տարածաշրջանայի տերություններից նախաձեռնությունը խլելու համար։ Հայաստանի իշխանությունները, դատելով ամեն ինչից, գիտակցում են այս ռիսկերը՝ հասկանալով, որ «տնտեսական օժանդակության» ճակատի հետևում թաքնված է տարածաշրջանային հավասարակշռության համակարգի վերջնական ապամոնտաժման փորձ, որտեղ Հայաստանին վերապահված է Վաշինգտոնի ներքո թուրքական շահերի կամակատար արբանյակի դերը։

Մտածե՛ք այդ մասին…»։

Alpha News