Դատախազությունն ուսումնասիրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գույքը։ «Փաստինֆո»-ն Ազդարար համակարգից տեղեկանում է, որ այս պահին Վարդաշեն ՔԿՀ-ում գտնվող Արմեն Աշոտյանը ծանուցում է ստացել, համաձայն որի՝ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրեն պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Արմեն Աշոտյանը ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում իրավունք ունի ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագի, նույն իրավունքները կարող են իրացնել ներկայացուցչի միջոցով:
Արմեն Աշոտյանի մերձավոր ազգականները ևս հրավիրել են դատախազության՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ Արմեն Աշոտյանին պատկանող գույքին վերաբերող ուսումնասիրության շրջանակներում դիրքորոշում ու հայտարարգիր ներկայացնելու համար:
