Логотип

Եվրամիության դեսպանը Հայաստանում ժամանել է ԿԸՀ՝ ընտրողների մասնակցության վերջնական տվյալների հրապարակմանը հետևելու համար

Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը ներկա է գտնվում Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ հետևելու ընտրողների մասնակցության վերջնական ցուցանիշների հրապարակմանը և սպասում է ընտրությունների առաջին արդյունքներին, հայտնում է Sputnik Armenia-ն։

Լրագրողի հարցին, թե ինչ նպատակով են գտնվում ԿԸՀ-ում, դեսպանի օգնականը պատասխանել է.

«Նա եկել է տեսնելու, թե ինչ է տեղի ունենում, և զրուցելու ԿԸՀ նախագահի հետ»։

Alpha News