Логотип

Թրամփը հայտարարել է` չի ցանկանում, որ էսկալացիայի պատճառով խափանվի Իրանի հետ գործարքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի և Իսրայելի միջև լարվածության ֆոնին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մոտ է Թեհրանի հետ գործարքին, և ինքը չի ցանկանում, որ այն խափանվի:

«Մենք շատ մոտ ենք Իրանի հետ վերջնական գործարքին։ Դա լավ գործարք կլինի: Ես չեմ ուզում, որ այն տապալվի այն պատճառով, ինչ հիմա տեղի է ունենում», – ասել է ամերիկացի առաջնորդը Axios-ի լրագրող Բարաք Ռավիդին տված հարցազրույցում, որից լրագրողը հատվածներ է հրապարակել X սոցիալական ցանցում:

Թրամփը պնդում է, որ եթե Իսրայելը պատասխանի իրանական հարձակմանը, դա «կշարունակվի, ինչպես վերջին 47 տարում կամ վերջին 3 հազար տարում»:

Հունիսի 7–ին իսրայելցի զինվորականները Իրանի տարածքից հրթիռների արձակում են արձանագրել։ Ընդգծվել է, որ երկրի ՀՕՊ-ը սկսել է որսալ հակառակորդի թիրախները։ Հարձակումը կատարվել է ժամեր անց այն բանից հետո, երբ Թեհրանը խոստացել է պատասխանել Բեյրութի արվարձանին իսրայելական բանակի վերջին հարվածին: Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզայի խոսքով՝ այս հարձակումը միայն նախազգուշացում է, որպեսզի հրեական պետությունը դադարեցնի հարվածները Բեյրութին:

Sputnik Արմենիա