Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում մեկնարկել է որոշ տեղամասերի վերահաշվարկի գործընթացը,մ որը հեռարձակվում է ուղիղ եթերում։
ԿԸՀ–ի փոխանցմամբ, թվով 38 ԸԸՀ-ներից 21-ը վերահաշվարկ իրականացնելու դիմումներ չեն ստացցել։ Մնացած 17 ԸԸՀ-ները ստացել են ընդհանուր թվով 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի վստահված անձանց և թեկնածուների կողմից։
Ստացվել է ընդհանուր թվով 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ։
Հիշեցնում ենք, որ վերահաշվարկի աշխատանքներն իրականացվում են ԸԸՀ-ների նստավայրերում՝ ուղիղ եթերով, և բաց են այն անձանց համար, ովքեր այդ նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն՝ հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներ, հավատարմագրված դիտորդական առաքելության ներկայացուցիչներ, ընտրությունների մասնակից կուսակցությունների/դաշինքների լիազոր ներկայացուցիչներ, վստահված անձինք, թեկնածուներ, լիազորներ՝ ԿԸՀ կողմից տրամադրված վկայականների և անձը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում։
Քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ ԸԸՀ-ները չեն ստացել։
News.am
