Логотип

Մայր Աթոռը՝ Կաթողիկոսի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայր Աթոռը մանրամասներ է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի հանդիպումից։

«Նորին Սրբությունը մեծանուն հայորդուն բերեց Սուրբ Էջմիածնի օրհնությունը և բարեմաղթեց տոկունությամբ ու հավատով դիմագրավելու առկա դժվարություններն ու փորձությունները։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ հակառակ այս նեղությունների տիար Սամվել Կարապետյանը հուսառատությամբ, հայրենասեր ու եկեղեցասեր իրեն բնորոշ ոգով պիտի շարունակի ազգօգուտ իր ծանրակշիռ ներդրումը բերել հանուն հայրենիքի և աշխարհասփյուռ հայոց կյանքի պայծառության»,– ասվում է հաղորդագրության մեջ։

News.am