Բռունցք դարձած կռիվ ենք տալիս, աննախադեպ էին ընտրությունները խախտումների ծավալով, մենք հիմա զբաղված ենք այդ խախտումները գույքագրելով, որոնք թե բովանդակային, թե տեխնիկական բնույթ ունեն, և բնականաբար էականորեն ազդել են այս արդյունքների վրա։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Գոհար մելոյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Սրանք ժողովրդի կամքը արտահայտող և արտացոլող թվեր չեն։ Խնդրում եմ այն մարդիկ, որոնք, օրինակ, եղել են ընտրատեղամասերում և իրենց թույլ չեն տվել քվեարկել, այն մարդիկ, որոնք ունեն արձանագրած դեպքեր, որ սարքի վրա մատնահետք են թողնել և սարքը չի աշխատել, այն մարդիկ, որոնք տեսել են, որ սարքի տված կտրոնի վրա թիվը և իրենց ցուցակի թիվը չեն համապատասխանում, այն մարդիկ, որոնք այլ խախտումներ են արձանագրել, այն մարդիկ, որոնք հասել են ընտրատեղամասեր և անգամ չեն էլ թողել, որ իրենք քվեարկեն, բոլորդ ձեր տեղեկատվությամբ դիմեք մեզ, ինձ անձամբ ուղարկեք։
Ուղարկեք, եթե ունեք այլ տեսանյութեր խախտումները արձանագրող, մենք հիմա զբաղված ենք այդ ողջ տեղեկատվությունը գույքագրելով, որպեսզի դրանց իրավական ընթացք տանք։ Ժողովուրդ ջան, ուժեղ ենք և դեռ գործ ունենք անելու»։
Նշենք, որ ըստ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ–ի նախնական տվյալների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
· «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49, 825 տոկոս
· «Ուժեղ Հայաստան»՝ 23,281 տոկոս
· «Հայաստան» դաշինք՝ 9, 934 տոկոս
· «Բարգավաճ Հայաստան»՝ 3,996 տոկոս:
News.am
