Հայաստանի Հանրապետությունը 2025թ․ ՀԱՊԿ-ին անդամավճար չի փոխանցել։ ԱԺ-ում «2025 թ. ՀՀ պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Պարզ պատճառով՝ մենք կազմակերպության գործունեությանը մեր մասնակցությունը չեն ունեցել»,- նշեց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն անդամավճարներ է փոխանցում 113 միջազգային կազմակերպությունների, ծրագրերի և կոնվենցիաների։ 2025թ․ 101 կազմակերպության է փոխանցում արվել, մյուս կազմակերպություններից հայտ չի ստացվել։
Sputnik Արմենիա
