Логотип

Նարեկ Կարապետյան․ Ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ ԲՀԿ-ն մտնո՞ւմ է ԱԺ, թե՞ ոչ, դրանից հետո հանդես կգանք հայտարարությամբ

«Ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտնո՞ւմ է Ազգայի ժողով, թե՞ չէ։ Այդ դեպքում կհասկանանք՝ Ազգային ժողովում ընդդիմությունը կկարողանա, օրինակ, գլխավոր դատախազ և այլ պաշտոնյաներ ընտրելու ժամանակ իր խոսքն ասի, դեմ կանգնելու ապօրինություններին»,- ասաց «Ուժեղ Հայաստան» դաշիքնի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։

Նա նշեց, որ սպասում են դրան, որից հետո հանդես կգան հայտարարությամբ։

«Սիրելի հայրենակիցներ, իմացեք, որ ձեր հետաքրքրությունը մեզ համար առաջնային է։ Մեր ընդհանուր հետաքրքրությունը մեր երկրի հանդեպ առաջնային է։ Եթե մենք՝ ընդդիմությունը, կարողանա այնպես անել, որ դատարանի նախագահները նշանակվելուց ընդդիմության ձայնը հաշվի առնվի, դա հավասարակշռելու է և փորձելու ենք այդպես լուծել քաղբանտարկյալների հարցը։

Եթե տեսնենք, որ արդյունք չի լինելու, հանդես կգանք հայտարարությամբ»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Ըստ նրա, իշխանության փոփոխության համար երկու տարբերակ կա՝ ընտրություն և փողոցային պայքար. «Փողացային պայքարի արդյունքում պետք է Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը քվեարկի փոփոխության օգտին։ Այսօր պատմականորեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդամենը 8 պատգամավոր եթե փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կորցնում է աթոռը։ Իհարկե, ընտրություններից հետո դա բարդ է, բայց առաջիկա հինգ տարվա ընթացքում այդ առումով մեծ հնարավարություն կարող ենք տեսնել»։

Panorama.am