Логотип

Նարեկ Կարապետյան․ Մենք հանդես կգանք հայտարարությամբ, երբ որ ավարտված լինի հաշվարկները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հրապարակային ուղերձով դիմել է կուսակցության համակիրներին և քաղաքացիներին՝ շնորհակալություն հայտնելով վերջին օրերին ցուցաբերած ակտիվության և մասնակցության համար։

«Սիրելի ընկերներ, 100 հազարավոր մեր հայրենակիցներ, շնորհակալ ենք ձեզ առյուծի պես պայքարելու համար։ Շնորհակալ եմ այն տասնյակ ու հարյուրավոր մեր ընկերներից, ովքեր հիմա անօրինական ձերբակալվել են այս երկու օրը, որպեսզի քաղաքացիական պայմանագիր խոսակցությունը կարողանա իր գործերը անի ընտրական պրոցեսի ժամանակ։ Շնորհակալ եմ ձեզ, ձեր միջոցով է, որ մեր ազգը կարող է իր պաշտպանողականությունը պահպանել։ Մենք էլ հանդես կգանք ավելի խորքային հայտարարությամբ, երբ որ ավարտած իրապես լինի հաշվետվությունները և հաշվարկները։ Շնորհակալ եմ բոլորիդ, ժողովուրդ ջան»։

News.am