Логотип

ՌԴ ԱԽ քարտուղար․ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը մեծ ուշադրություն է պահանջում

Իրավիճակը Հարավային Կովկասում մեծ ուշադրություն է պահանջում։ Այս մասին նշել են Ռուսաստանի Անվտանգության խորհրդին առընթեր գիտափորձագիտական խորհրդի ԱՊՀ խնդիրների հարցերով կոմիտեի նիստում:

«Բացելով կոմիտեի նիստը՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովն ընդգծել է, որ Հարավային Կովկասի ներկայիս իրավիճակը մեծ ուշադրություն է պահանջում, և տարածաշրջանային խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ է գտնել և օգտագործել տարածաշրջանային լուծումներ», – ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի ԱԳՆ Միջազգային հարաբերությունների պետական համալսարանի ռեկտոր Անատոլի Տորկունովի նախագահությամբ կոմիտեի անդամները վերլուծել են Անդրկովկասի հանրապետությունների հետ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական գործընթացների անկայունության աճը:

Sputnik Արմենիա