Պարզ է չէ՞, թե ինչու էր բռնապետը գիշերը ճեպազրույց դրել այն ժամանակ, երբ ընտրատեղամասերից 80%-ում հաշվարկը դեռ չէր ավարտվել: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Գործողները ունեն դրված խնդիր` ամեն գնով հաղթանակ հռչակել, դրա համար էլ մյուս տեղամասերի հաշվարկն իրենց համար հետաքրքիր էլ չէր:Սրանց մարտավարությունը կառուցված է նպատակը սահմանելու և օրինական, ոչ օրինական ճանապարհներով դրան հասնելու վրա»,– նշել է նա։
Նշենք, որ այս պահին ԿԸՀ–ն հաշվարկել է 2005 ընտրական տեղամասերից 1980–ի արդյունքները։ Ըստ այդմ՝ ՔՊ–ն ստանում է 49.85 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 23.34 տոկոս, «Հայաստան» դաշիօնքը՝ 9.96 տոկոս, իսկ ԲՀԿ–ն՝ 4.97 տոկոս։
Եթե փոփոխություններ տեղի չունենան, ապա նոր խորհրդարանում կլինեն 3 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։ ԲՀԿ–ն չի հաղթահարում շեմը, թեև հաղթահարելու շեմին է։
News.am
