«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտարարել իր ղեկավարած կուսակցության հաղթանակի մասին, թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէր հասցրել մշակել քվեաթերթիկների 20 տոկոսը:
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ ՔՊ միանձնյա կձևավորի կառավարություն:
Նա իր ելույթում նշել է. «Շնորհակալ եմ, զանգվածային լրատվության միջոցների հարգելի գործընկերներ, 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցան Ազգային ժողովի հերթական ընտրություններ և ընտրությունների արդյունքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարություն։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, ովքեր նախ մասնակցեցին ընտրություններին և իրենց ազատ կամ արտահայտմամբ քվեարկեցին և ուզում եմ ընդգծել, որ «Քաղաքացիական պայմանագիր» 2021 թվականի համեմատ ստացել է Հայաստանի Հանրապետության ավելի մեծ թվով քաղաքացիների ձայնը, ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն։ Սա պարտավորեցնող է և նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր է կանգնել պետությանը, տեր է կանգնել անկախությանը, տեր է կանգնել ապագային, տեր է կանգնել խաղաղությանը։ Սա նշանակում է, որ ընտրություններ 20-26-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին քվեարկեց 16-ին։ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»:
News.am
