Օրեր առաջ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարել էր, որ Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը պետք է տեղափոխվի, իսկ շենքն օտարվի, հիծեցնում է NEWS․am-ը:
Հարցին, թե արդեն վարժարանի համար հարմար վայր կա՞, որ տեղափոխվի, Գաբրիել Բալայանը հարցով պատասխանեց. «Բայց արդեն որոշվել է, որ օտարվո՞ւմ է: Եթե ներդրողը կհայտնվի, ներդրողը կիրականացնի համապատասխան ներդրումը, համապատասխան պայմանները կստեղծվեն, հետո նոր կտեղափոխվի»:
Նա ընդգծեց, որ Մոնթե Մելքոնյան վարժարանում գոնե վերջին 2 տարիների ընթացքում բավականին մեծ ընդունելություն է լինում. «Այս տարի էլ նախնական մեր ստացած ինֆորմացիայով էլի բավական լուրջ մրցույթ և ընդունելություն է լինելու: Սա սովորական ավագ դպրոց չէ, մարզական բաղադրիչ ունի: Թերբեռնվածության խնդիր բացարձակ չունենք: Այս տարի անգամ առաջարկություն եղավ մեծացնելու ընդունելության շեմը, բայց խորհուրդը որոշեց դեռ սահմանափակվի 75-ով»,-ընդգծեց նա:
