Логотип

ՄՈՏԵՆՈՒՄ Է ԹԻՎ 3 ՀՐԱՀԱՆԳԻ ՀԵՐԹԸ

Վարչապետի զինակիցներն արդեն բացահայտ խոսում են այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է համագործակցել ՀԱԿի, Ստեփան Դեմիրճյանի Ժողովրդական կուսակցության, Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Հովհաննես Հովհաննիսյանի Լիբերալ կուսակցությունների հետ։ Բոլոր այդ կուսակցություններն ուղղակի առնչություն ունեն Լևոն ՏերՊետրոսյանի հետ։ Դեմիրճյանով և Սարգսյանով շրջապատված, Լևոն ՏերՊետրոսյանը վերադարձավ ակտիվ քաղաքականություն, այդ ժամանակից ի վեր Դեմիրճյանի կուսակցությունը մշտապես ՀԱԿի կողքին է, իսկ Հովհաննիսյանն առհասարակ ծնունդով ՀԱԿի շինելից է

Իսկ հիմա՝ այն համագործակցության մասին, որը ծագել է բնավ ոչ այսօր, սակայն միայն վերջին ժամանակներս ակնհայտ դարձավ շատերի համար։ Խոսքն այն մասին է, որ Փաշինյանն ու իր թիմը ոչ մեծ շեղումներով իրականացնում են ՏերՊետրոսյանի քաղաքականությունը։ Ասեմ ավելին. Նիկոլ Փաշինյանն անշեղորեն կատարում է ՀԱԿի հրահանգները «Մարտի 1»-ի գործում։ Այդ գործի հետաքննությունը բոլոր ուղղություններով ենթարկված է Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի գլխավորած փաստահավաք խմբի տվյալների հիման վրա կազմված գրավոր հրահանգներին։ Խմբի գործունեության արդյունքներն ամփոփված են հատուկ գրքույկում (Լևոն Հակոբիչը նախապես պատրաստվել է ինքնապաշտպանության) և վարչապետի համար ծառայում են որպես գործողությունների ղեկավար ձեռնարկ։

Գեներալական կազմի վարկաբեկում և բանակի թուլացում

Երկրորդ հրահանգը դարձավ 2016թ. Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հանգամանքների խորհրդարանական ժամանակավոր քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ նախկին նախագահի դարձյալ նույն հավատարիմ զինակցի, Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ։ Այս հանձնաժողովի գլխավոր խնդիրը գեներալական կազմի վարկաբեկումն ու բանակի թուլացումն է։

Մոտենում է թիվ 3 հրահանգի հերթը։ Այն վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ավելի ճիշտ՝ նախկին իշխանության ներկայացուցիչների հետ հաշվեհարդարին։ Վերջերս վարչապետին փոխանցվեց 80 էջից բաղկացած մի փաստաթուղթ, որում ՀԱԿը ներկայացրել է նրանց անունները, ում, ՏերՊետրոսյանի կարծիքով, պետք է պատժել ապօրինի հարստացման համար։

Ընթերցողն արդեն կռահեց, որ այդ ցուցակում առաջինը նշված է երրորդ նախագահի անունը։ Հենց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն է ամենից շատ խանգարում ՀԱԿի առաջնորդին, որը վճռել է, որ երկրորդ նախագահի քաղաքական հալածանքին պետք է ավելացնել բռնաճնշումները երրորդի նկատմամբ։ Միայն այդ դեպքում կարող է գործել «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում նկարագրած իր ծրագիրը։ Գուցե իսկապես եկել է պահը լրջանալու և հասկանալու, որ Փաշինյանը վերածնում է ժողովրդի կողմից մերժված ՀՀՇի և ՏերՊետրոսյանի քաղաքականությունը, ճանապարհից մաքրելով նրանց, ովքեր կարող են դրան խանգարել։

Այնուհետ ցուցակում նշված են Տիգրան Սարգսյանը, Գագիկ Խաչատրյանը, Արմեն Գևորգյանը, Տարոն Մարգարյանը, Սուրիկ Խաչատրյանը, Աղվան Հովսեփյանը, Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը և ուրիշներ։ Հրապարակային ելույթներից մեկում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը տարակուսանք արտահայտեց այն առիթով, որ ներկայումս կալանքի մեջ է միայն Մանվել Գրիգորյանը։ Նրա խոսքերով, չի կարելի գեներալին վերագրել պատասխանատվությունը կոռուպցիոն ռեժիմի ձևավորման համար, որը, իր խոսքերով, Հայաստանում գոյություն է ունեցել ավելի քան 20 տարի։

ՏերՊետրոսյանի կառավարման տարիները Զուրաբյանը, պետք է ենթադրել, չի համարում կոռուպցիայի մոլեգնության դարաշրջան։ Այնինչ հենց այդ տարիներին առաջացավ ժողովրդի մեջ հայտնի «թալան» բնորոշումը։ Այդ բառը բավական տարածված էր այն տարիներին, երբ ՀՀՇի պարագլխի մտերիմ անձինք թալանում էին պետությունը, մետաղի տաշեղի գնով երկրից դուրս բերելով բացառիկ հաստոցներն ու սարքավորումը։ Մենք բազմիցս հրապարակել ենք նախկին սոցսեփականության օբյեկտների ցանկերը, որոնք գրոշներով սեփականաշնորհվել են ՏերՊետրոսյանի շրջապատի կողմից։

Գլխավոր հրահանգը

Արդար մոտեցման դեպքում վերոնշյալ ցուցակում առաջին և պատվավոր տեղը իրավամբ պատկանում է ՏերՊետրոսյանին։

Հենց այդ նախագահն էր կանգնած կոռուպցիայի, քաղաքական սպանությունների և ժողովրդի կամքի դեմ տոտալ ոտնձգության ակունքներում՝ 1995թ. սահմանադրական հանրաքվեի և խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև 1996թ. նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման միջոցով։

ՏերՊետրոսյանը խուսափեց իր արարքների համար պատասխանատվությունից։ Այսօր իր քաղաքական աշակերտի ձեռքերով ՀԱԿի առաջնորդը հաշվեհարդար է տեսնում նրանց հետ, ովքեր կարող են խանգարել իրեն ազատագրված տարածքները հանձնելու ծրագրի իրականացման գործում։ Դրա վերաբերյալ ղեկավար հրահանգն արդեն գրված և հրապարակված է 1997-ին՝ «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» վերնագրով։

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հաշվեհարդարից հետո՝ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի խմբի ցուցմունքների վրա հիմնված հատուկ բրոշյուրում ընդհանրացված ՀԱԿի հրահանգով, երրորդ նախագահի հալածանքներից հետո, ինչը կիրականացվի իբրև պայքար ապօրինի հարստացման դեմ՝ ՀԱԿի ներկայացրած ցուցակի հիման վրա, կգա գլխավոր հրահանգը կատարելու հերթը. տարածքների հանձնումը։

Այդ հրահանգի իրականացման մեջ է ամփոփված հհշական ռեժիմի նախկին պարագլխի երկրային գոյության ողջ իմաստը. ՏերՊետրոսյանը Փաշինյանի ձեռքերով պետք է ապացուցի, որ 1997 թվականին իրավացի էր ինքը, այլ ոչ թե հենց այն «հայտնի ուժերը», որոնք իրեն ստիպեցին հրաժարական տալ՝ պարտվողական ծրագրերի հետ անհամաձայնության պատճառով։