Логотип

Նրա արվեստը կենդանի է

Համաշխարհային հայտնիություն ու սեր վայելող երգիչը կյանքից հեռացել է 2018թ-ի նոյեմբերի 1-ին։

«Նրա արվեստը ողջ է, նրա երաժշտությունը մեր հիշողություններում կմնա հավերժ և դեռ երկար ժամանակ կլուսավորի ոչ մեկ սերունդ», – ասել է մրցանակաբաշխության վարող Ֆիլիպ Կիրկորովը։

Նա նշել է, որ այս քայլով հարգանքի տուրք է մատուցվում զարմանահրաշ, անկրկնելի արտիստի վառ հիշատակին։ Կիրկորովը հավելել է, որ ոսկե արձանիկը կհանձնվի Ազնավուրի ընտանիքին։

Համաշխարհային ճանաչում ունեցող La vie d »amour ստեղծագործությունը ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով կատարել է երգչուհի Թամարա Գվերդծիթելին։

BraVo մրցանակաբաշխությունն անց է կացվում երկրորդ անգամ, այն ուղղված է դասական և հայտնի երաժշտության արտիստների ավանդը նշելուն, տեղեկացնում է News.am։