Последние новости

ՀԵ՞ՇՏ Է ԱՐԴՅՈՔ ՂԵԿԱՎԱՐ ԼԻՆԵԼԸ

Մենք ապրում ենք դիլետանտների ժամանակներում։ Այդ պատճառով էլ անվերջանալի թվով թյուրիմացություններ, սկանդալներ են տեղի ունենում ցանկացած ոլորտում։ Մարդիկ ավելի չարը չեն դարձել, պարզապես վերջին տասնամյակների ընթացքում հոգնել են հիասթափություններից, գենետիկական մակարդակով խեղվել է մշակույթը։ Քիչ չեն պատճառները, որոնք հանգեցրին հասարակության մեծ մասի հոգևոր աղքատացմանը, և իմաստ չունի դրանք թվարկել։

Բայց ահա թե ինչի մասին է լռելն անհնար։ Ընդունված է համարել, որ մշակույթի ոլորտում պետական քաղաքականությունը պետք է ուղղված լինի դրա զարգացման համար պատշաճ պայմանների, դրա նյութական բազայի ստեղծմանը, այդ ոլորտում աշխատողների պաշտպանվածությանը։ Իսկ ի՞նչ է կատարվում իրականում։ Մշակույթը քշված է վերջին պլան, դառնալով սայլի հինգերորդ անիվ։ Մինչև հիմա մեր պետական գործիչները միայն խոսում են մշակույթի աճող դերի մասին և ոչինչ չեն անում այն վերածնելու համար։

Վերցնենք, օրինակ, մեր Օպերայի և բալետի ազգային թատրոնը։ Հենց այնտեղ, ինչպես հայելու մեջ, արտացոլված է մեր չարչիական-գծուծ մշակութային քաղաքականության ողջ անհեթեթությունը, որն արմատապես ոչնչացնում է այն ամենը, ինչ քաղաքակիրթ երկրներում պաշտպանվում է որպես ազգային արժեք։ Եվ մասնագիտության հանդեպ ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի՝ այդ վաղեմի հիվանդության հոգեբանական շարժառիթները նույնպես արտացոլված են այդ հայելում։ Առաջվա պես զոհեր պահանջելով, արվեստը մեզանում, ավաղ, գնալով ավելի քիչ կարող է ակնկալել այդպիսիք։ Կազմավորվում է համակարգ, որը կախարդված շրջանի մեջ է առնում մարդուն, որն ուզում է ինչ-որ օգտակար բան անել, սակայն անպայման հանդիպում է արգելքների, բախվում անըմբռնողության։

Այդ մասին է վկայում իրավիճակը, որ վերջին ժամանակներս ձևավորվել է Կոնստանտին Օրբելյանի՝ մեր օպերային-բալետային թատրոնի գեղարվեստական ղեկավարի և տնօրենի անձի շուրջ։ Նրա անունը մշտապես հոլովվում է նախարարության պատերի ներսում, ԶԼՄ-ներում, և հաճախ անհարկի ձևով ու չկապված ստեղծագործական հարցերի հետ։ Մարդիկ խորապես սուբյեկտիվ են իրենց բնույթով և հաճախ ելնում են, ինչպես ասում են, մորթապաշտական շահերից, բթորեն ոչ մի դրական բան չտեսնելով ղեկավարի գործունեության մեջ։ Իսկ հարցի հիմնական էությունը, ինչպես բարձրաձայնեց մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը, դա թատրոնի գեղարվեստական ղեկավարի և տնօրենի պաշտոնների զուգակցումն է։

Բայց ինչո՞ւ է այդ հարցը շեշտակի դրված հենց հիմա, այլ ոչ թե երեք տարի առաջ, երբ մաեստրոյին նշանակեցին այդ պաշտոններում. չէ՞ որ այդ երկու պաշտոնների անհամատեղելիության մասին օրենքը այն ժամանակ նույնպես գոյություն ուներ։ Ընդ որում, մաեստրոն նշանակվել էր տնօրեն, շրջանցելով դրա համար սահմանված պարտադիր մրցույթը։ Չեմ կարող ստույգ ասել, բայց հավանական է, որ դա է եղել իր՝ Օրբելյանի պայմանը։

Բնականաբար, թատերական գործիչներից շատերն են ձգտում միանձնյա ղեկավարման. երբ ողջ իշխանությունը կենտրոնացած է մեկ ձեռքում, ավելի հեշտ է ինքնավստահ լինել, իրագործել հավակնոտ ծրագրեր, խուսափելով ավելորդ վեճերից և շահերի անհամընկելիությունից, ինչպես դա հաճախ է պատահում, ընտրել առավել կարևոր հարցերն ու գտնել ամենախելամիտ լուծումները։ Հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է ծանրաբեռնի իրեն նաև վարչարարական գործունեությամբ, կանգնելով այդ ահռելի նավի ղեկին, իր ուսերին կրի կազմակերպչական խնդիրներով բեռնված մի ողջ սայլ։

Սակայն պետք է նշել, որ թատրոն ղեկավարել ցանկացողները միշտ էլ շատ են եղել։ Բայց այ հարցն այն է, որ բոլորը չեն հասկանում, թե որքան արյուն-քրտինքով պետք է վճարել ղեկավարի այդ պաշտոնի դիմաց, թե ինչպիսի պատասխանատվություն է դա։ Այն պահանջում է լիակատար ինքնանվիրում, ինքնազոհաբերում։ Տնօրեն լինելը պարզապես մասնագիտություն չէ։ Հարցեք նրանցից ամենահաջողակներին. նրանք կբացատրեն, թե իրականում ինչ է թաքնված բարեհաջողության հետևում, հատկապես մեր անկանխատեսելի շուկայական ժամանակներում։ Հեշտ բան չէ գլուխ հանել խնդիրների ողջ տրցակից ներկայիս տնտեսական պայմաններում։ Օպերան թանկ արվեստ է, որը պահանջում է ֆինանսական մեծ ծախսեր, խղճուկ դոտացիայով հեռուն չես գնա։ Եվ վերջապես, ինչը ոչ պակաս կարևոր է մեր շուկայական ժամանակներում, տնօրենը պետք է միջոցներ հայթայթի, հովանավորներ գտնի, կարգավորի շփումները պետական գործիչների հետ, որոնց կամքից է մեծապես կախված թատրոնի բարօրությունը։

Ափսոս, որ չափազանց շուտ մոռացան, թե որքան էին ստիպված պայքարել այն մարդկանց նշանակումների դեմ, որոնք ոչ մի առնչություն չունեին թատրոնի հետ։ Նրանց ինչ-որ տեղից հեռացնում էին և որպես պատիժ ուղարկում թատրոն։ Արտիստներն իրենք կարող են պատմել, թե որքան ժամանակ է կորսվել ամեն տեսակի հաղթահարումների, սպասումների, հայթայթումների վրա։ Որքան հոգեկան ուժեր են ծախսվել անվերջանալի ատյանների հետ պայքարի վրա, որոնց աշխատանքի լծակները միշտ անկանխագուշակելի են։

Կարելի՞ է արդյոք Կոնստանտին Օրբելյանին անվանել իդեալական առաջնորդ։ Հարցը հռետորական է։ Անհնար է միանշանակ պատասխան տալ։ Մեր ժամանակներում իդեալական առաջնորդը հավաքական կերպար է։ Ինչպե՞ս այստեղ չմտաբերես Գոգոլի անմահ գլուխգործոցը՝ «Բալզամինովի ամուսնությունը», և հայտնի արտահայտությունը դրանից. «Եթե վերցնենք Նիկանոր Իվանովիչի շուրթերը, և համադրենք Իվան Կուզմիչի քթին, նաև ավելացնենք մի քիչ շփերթություն, որ հատուկ է Բալտազար Բալտազարիչին և թերևս դրան հավելենք Իվան Պավլովիչի հաղթանդամությունը…»։

Եվ այդուհանդերձ Կոնստանտին Օրբելյանին հաջողվեց այս կարճ ժամանակահատվածում տեղից շարժել անդյուրաշարժ նավը, շունչ հաղորդել նրան, թատրոն վերադարձնել հանդիսատեսին, իրագործել բեմադրությունների շարք, որոնց վրա չի ծախսվել ոչ մի գրոշ պետբյուջեից։ Սեփական միջոցների հաշվին հրավիրել համաշխարհային օպերային հայտնի դեմքերի, որոնք ոչ միայն մասնակցել են ներկայացումներին, ելույթ ունեցել գալա-համերգներում, այլև վարպետության դասեր անցկացրել թատրոնի երիտասարդ երգիչների և ուսանողների համար։ Մեծապես շնորհիվ Օրբելյանի նախաձեռնության, վերածնվեցին Տիգրան Լևոնյանի բեմադրած «Պոլիուտտո»-ն, Տիգրանյանի «Կարինե»-ն։

Միայն անցած տարվա ընթացքում տեղի ունեցան մի քանի առաջնախաղեր, որոնք նշանակալիորեն բարձրացրեցին թատրոնի հեղինակությունը։ Բավական է հիշատակել Մասնեի «Մանոն» օպերան, որի բեմականացումը Կ.Օրբելյանի նախաձեռնությամբ այստեղ էր տեղափոխվել Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնից (ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորը վաշինգտոնցի հայտնի երաժիշտ Քրիստոֆեր Օկասեկն էր, բեմադրող ռեժիսորը՝ Անդրեիս Ժագարսը)։ Ներկայացումը դարձավ անցած օպերային թատերաշրջանի բարձրակետային իրադարձություններից մեկը։ Այդ իրադարձությունների շարքում էին նաև աննախադեպ հյուրախաղերը Մոսկվայում, որտեղ վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի գլխավոր բեմում ցուցադրվեց «Գայանե» բալետը՝ Մինասի հոյակապ դեկորացիաներով, հյուրախաղեր տեղի ունեցան Դուբայում՝ «Կարմեն» և «Կախարդական սրինգը» օպերաներով։ Վերջինի առաջնախաղը Երևանում նախատեսված է փետրվարի վերջին։ Հսկայական հաջողությամբ անցան հյուրախաղերը նաև Քուվեյթում։ Միաժամանակ Մեծ թատրոնից գնվեց Կարեն Խաչատրյանի «Չիպոլլինո» բալետը՝ Լևենտալի շքեղ դեկորացիաներով և հայտնի բալետմեյստեր Հենրիխ Մայորովի բեմադրությամբ։

Ի դեպ, անցած տարի մշակույթի նախարարությունը Օպերային թատրոնի ֆինանսավորումը կրճատեց 85 միլիոն դրամով, դրանով ցույց տալով, թե որքանով է ներկա Հայաստանի մշակույթում։ Նոյեմբերին տեղի ունեցավ «Կարմեն» նոր ներկայացման առաջնախաղը՝ ռեժիսոր Նաիրե Ստեփանյանի բեմադրությամբ։ Այդ ամենն արվեց Օրբելյանի անձնական միջոցների հաշվին։ Օրբելյանի գործունեության ընթացքում դարձյալ նրա միջոցներով ձեռք է բերվել վեց նոր դաշնամուր՝ երգիչների հետ աշխատող կոնցերտմեյստերների համար, տեղադրվել է պրոեկտոր՝ 25 պատրաստի ներկայացումների դեկորացիաներով։ Հոյակապ ձևավորվել է նաև թատրոնի ճեմասրահը, ինչն, անկասկած, հարմարավետություն է ստեղծում։

Հիմա մաեստրո Օրբելյանի ձեռքի տակ են բազմաթիվ նոր նախագծեր և, կարևորը, նախատեսված են հյուրախաղեր ԱՄՆ-ում։ Իսկ ամենամոտ ժամանակներս՝ վրացի ականավոր բաս, համաշխարհային մակարդակի երգիչ-դերասան Պաատ Բուրչուլաձեի աննախադեպ հյուրախաղերը Հայաստանում, որը գլխավոր դերը կկատարի մեր թատրոնում Վերդիի երբևէ չբեմադրված «Աթթիլա» օպերայում։ Օպերային թատրոնի բեմից այն կհնչի համերգային տարբերակով։ Սա լոկ մի մասն է այն ամենի, ինչ մաեստրո Օրբելյանը հասցրել է անել կարճ ժամանակահատվածում։ Բացի այդ, անցած տարի գրեթե ամբողջությամբ փոխվեց հանրապետության ղեկավարությունը բոլոր մակարդակներով, և կարծես թե արդեն համաձայնեցված ու լուծված հարցերը երբեմն վերջին պահին հարկ էր լինում լուծել սկզբից։ Մի խոսքով, այն, ինչը կայացավ, անկախ ծառացող երբեմն անհաղթահարելի խոչնդոտներից, կարելի է համարել իսկական հրաշք, թեև եղել են նաև ցավալի վայրիվերումներ ներկայացումների երաժշտական որակում։

Թվում է, թե թատրոն կառավարող աստիճանավորները պիտի որ դժգոհություններ չունենային մաեստրո Օրբելյանից, որն իր վրա է վերցրել ոչ միայն թատրոնի ղեկավարի, այլև բուն մշակույթի նախարարության պարտականությունները, վերջինիս ազատելով ֆինանսավորման հետ կապված դժվարին խնդիրների լուծումից։ Բայց նոր «բարեփոխիչները» իրենց հավակնություններն ունեն. ինչպե՞ս չինքնահաստատվեն սեփական պաշտոնում՝ հեղինակավոր անձի հաշվին։ Չէ՞ որ այնքա՜ն զվարճալի է Ֆեյսբուքում զուգահեռ անցկացնել նրա հետ, ապացուցելով, որ ինքը՝ Նազենի Ղարիբյանը չի զիջում մաեստրոյին հռչակով ու նշանակալիությամբ։ Ճիշտ է ասված, թե ավելի լավ է վերացնել տասը թղթե գուսան, քան կորցնել մեկ տաղանդավոր երաժիշտ։ Եվ եթե պետությունն ինքը ոչինչ չի տալիս, ապա թող չխլի և չխանգարի՛ աշխատել։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ВОЯЖ ПО ЭПОХАМ
      2024-11-22 09:48

      Очерк. Из журналистского блокнота ...Рассвет. Ереван словно искрится дымчатым тюлем, пропитанным свежестью. Он не такой, как днем. Поэтичнее. Без жгучих запахов шаурмы и других съедобных продуктов, многочисленных уличных кафе и их посетителей, разносчиков-курьеров, снующих в быстром темпе то тут, то там, разметая прохожих. А пока слишком рано. Сейчас раздастся звонок в дверь, и деловой день раскрутится во всем своем торопливом напряжении.

    • ОН ВНЕ ВСЕХ
      2024-11-15 10:34

      16 ноября исполняется 85 лет со дня рождения замечательного композитора Роберта АМИРХАНЯНА В эти дни музыкальная общественность Армении - коллеги, поклонники таланта признанного мастера, композитора, новатора эстрадно-лирической песни, народного артиста Армении, музыкально-общественного деятеля, профессора Ереванской консерватории Роберта Амирханяна - празднуют его юбилей.  Он вошел в армянскую музыку как личность, обладающая своей эстетической позицией, своим пониманием жизни, с желанием говорить с современниками о современности. Роберт Амирханян, творящий свой неповторимый образный мир, видящий действительность через кристалл своего искусства, обладающий уникальной палитрой, своим собственным "алфавитом", - явление самобытное и редкое в нашей музыке.

    • ЧЕЛОВЕК-ПРАЗДНИК
      2024-11-13 10:24

      Два вечера в Ереване с триумфальным успехом играл выдающийся российский пианист Денис МАЦУЕВ Его приезд был инициирован руководством самого престижного международного фестиваля "Ереванские перспективы" художественным руководителем, композитором Степаном Ростомяном и главным менеджером Соной Ованесян при поддержке Министерства образования, науки, культуры и спорта РА и ВТБ (Армения). Фестиваль этот не заигрывает со своей публикой: он действительно любим ею, а его концерты, представляя самых знаменитых исполнителей мира, всякий раз поражают своей неожиданностью и новизной звучания. Они будят в нас живые ассоциации, без чего, как известно, любой концерт независимо от уровня исполнения остается бездыханным.

    • УРОКИ СОТРУДНИЧЕСТВА И ДУХОВНОСТИ ОТ НАЦИОНАЛЬНОГО ФИЛАРМОНИЧЕСКОГО ОРКЕСТРА
      2024-11-06 10:40

      Недавно Национальный филармонический оркестр Армении под управлением Эдуарда Топчяна завершил свой самый крупный проект начала нового сезона - Ереванский международный фестиваль классической музыки.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՄԵՆՔ ԿՈՒԼՏՈՒՐ-ՄՈՒԼՏՈՒՐԻ ՀԵՏ ՋԱՆ-ՋԻԳՅԱՐ ՉԵՆՔ…
      2019-05-04 21:13

      Պրոֆեսիոնալ արվեստագետներն ու Նազենի Ղարիբյանը՝ որպես հանճար և չարագործ Եթե դու կառավարական հանձնաժողովի անդամ ես և քեզ դադարել են կանչել դրա նիստերին, ապա գուշակիր մեղեդին առաջին նոտայից։ Ճի՛շտ է։ Նախ՝ դու այլևս այդ հանձնաժողովի անդամ չես, երկրորդ՝ դա Մշակույթի նախարարության ստեղծած հանձնաժողովն է, երրորդ՝ գերատեսչությունը ղեկավարում է Նազենի Ղարիբյանը։ Համապատասխանաբար՝ զայրույթի նոտաներ արձակել չարժե. միայն ուրախություն ու հրճվա՛նք…

    • ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ
      2019-05-02 12:01

      ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» հայտարարել են շարունակվող համագործակցության ու 2019 թվականի անելիքների մասին:

    • «Ամբերդ ամրոց» արգելոցի մոտ շինարարություն է
      2019-04-27 11:15

      Արդեն մի քանի օր է տարբեր քաղաքացիներ ահազանգում են, որ «Ամբերդ ամրոց» արգելոցի տարածքում իրականացվում են աշխատանքներ՝ ծանր տեխնիկայի գործադրմամբ։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանման ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն արձագանքել էր, որ նշված աշխատանքներն իրականացվում են արգելոց-թանգարանից մոտ 100-150 մետր հեռավորության վրա՝ սեփականատիրոջ տարածքում, առկա են նաև համապատասխան թույլատրող փաստաթղթեր։

    • Արման Ծատուրյան․ «Կորած, նվիրած, ծախած» նկարների մասին
      2019-04-16 11:19

      Հայաստանի ազգային պատկերասրահի (ՀԱՊ) տնօրեն Արման Ծատուրյանի խոսքով` պատկերասրահի ֆոնդերից անգամ մուկ չի կարող անցնել, որը չֆիքսվի։