Մակունցը Թորոսյանի հայտարարության վերաբերյալ
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել Facebook–ում` նշելով, որ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում երկրի առողջապահական համակարգում։
«Իմ քայլը» դաշինքի բոլոր պատգամավորներն աշխատում են դրական փոփոխությունների ուղղությամբ։ Այս մասին ասաց խորհրդարանում ամենամեծ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` մեկնաբանելով Արսեն Թորոսյանի հայտարարությունը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել Facebook սոցիալական ցանցում` նշելով, որ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում երկրի առողջապահական համակարգում։
«Մեր խմբակցությունում, իհարկե, բոլորն աշխատում են դրական փոփոխությունների ուղղությամբ։ Իսկ հավելյալ մեկնաբանությունների համար, կարծում եմ, արժե դիմել պարոն Թորոսյանին»,- նշեց Մակունցը:
Նա նշեց, որ այդ հարցի շուրջ «թեժ քննարկումներ» չեն եղել, զրույց է եղել խմբակցության ներսում։ Դրա հրապարակումը էթիկայի նորմերի խախտում է։ Մակունցը հրաժարվեց մեկնաբանել դա` նշելով, որ իրեն վերագրված խոսքերը չեն համապատասխանում իրականությանը։
Մասնավորապես, Արսեն Թորոսյանը գրել է. «Տպավորություններ ունի, որ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում տեսնել երկրի առողջապահական համակարգում։ Կարծես թե Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչ պետք է մնար նույնը՝ պետական թալանված փողերը չպետք է վերադարձվեին, քանի որ դա «գործ տալ է»։ Անկեղծ ասած` օգնություն չեմ էլ ակնկալում նրանցից, բայց և թույլ չեմ տա որևէ արհեստական խոչընդոտ այդ կարևոր ծրագրերի իրականացման ընթացքում ու չեմ վարանի իրերը կոչել իրենց անուններով, ինչպես միշտ։ Մի բան բոլորի համար թող պարզ լինի. ես այս պատասխանատու գործում ունեմ գեթ մեկ առաքելություն՝ բերել դրական փոփոխություններ մեր երկրի առողջապահական համակարգում և բնակչության առողջության մեջ։ Այլ շահեր, ի տարբերություն ոմանց, ոչ ունեցել եմ, ոչ էլ ունեմ»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 06:11
Азербайджанский дипломат задержан у торгового центра в районе Сарыйер в Стамбуле. Об этом сообщают турецкие СМИ.
-
2024-11-23 06:08
Премьер-министр Армении Никол Пашинян в интервью ОТА заявил, что собирается назначить замгенпрокурора Артура Погосяна на пост главы Следственного комитета.
-
2024-11-23 06:04
В этом году по всему миру был убит 281 сотрудник гуманитарных организаций, что делает 2024 год самым смертоносным годом для гуманитариев, заявили в руководстве ООН, сообщает AFP.
-
2024-11-23 06:01
Президент России Владимир Путин объявил о начале серийного производства новейшей ракетной системы "Орешник".
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-09-16 10:00
Երիտասարդության հետ համագործակցության ուղեգիծ Ավարտված ամառն աննախադեպ էր առաջին, երկրորդ և երրորդ նախագահների քաղաքական ակտիվության տեսանկյունից։
-
2020-09-05 08:59
Հայաստանի առողջապահության նախարարությունը մանրամասն ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսի կանխարգելման, վերահսկման և բուժման համար ծախսված միջոցների մասին: Ըստ հաշվետվության՝ այդ ընթացքում ծախսվել է մոտ 11,5 մլրդ դրամ, հաղորդում է Sputnik Armenia-ն։
-
2019-04-25 15:02
Պարզվեց, որ կառավարությունը շուրջ մեկ տարի մտածելուց հետո վերջապես բերեց իր կառուցվածքնը և որևէ առաջարկություն մեր 8 առաջարկությունից՝ չընդունվեց, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ ամփոփելով խորհրդարանական անցնող շաբաթվա աշխատանքները:
-
2019-04-06 11:01
Մեդիամեթոդներով մարդկանց հանրային իմիջը փչացնում են. այդ իմիջի ինչ-որ հատված, ինչ-որ պահի, որ վերջնականապես փչանում է, բոլորը սկսում են չվստահել այդ մարմնին, ու երբ սկսում են չվստահել, այդ մարմինը լուծարվում է: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: