Последние новости

ԱՌՈՒՅԳ ՔԱՅԼՔՈՎ՝ ԴԵՊԻ ԲՅՈՒՋԵԻ ՃԳՆԱԺԱՄ

Դեռ անցած տարի, երբ քննարկվում էր ընթացիկ տարվա բյուջեն, երբ չկար ո՛չ համավարակը, ո՛չ դրա բացասական ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա, Հայաստանի կառավարությունը լուրջ փորձություններ էր ծրագրում 2020 թվականին հայոց գանձարանի համար:

Հիշեցնեմ, որ նույնիսկ նախագծային փուլում 2020 թվականի բյուջեում ծախսերի ու եկամուտների միջև ճեղքվածքի աճ էր նախատեսված, այսպես ասած՝ հօգուտ առաջինների։ Համաձայն ծրագրի ՝ դեֆիցիտը պետք է աճեր 31 մլրդ դրամով՝ 2019-ի դեֆիցիտի համեմատ։ Իսկ ավելի ճշգրիտ, եթե անցած տարի դեֆիցիտը կազմել է 151,6 մլրդ, ապա ընթացիկ տարում այդ ցուցանիշը նախատեսվում էր հասցնել 183 միլիարդի, և լոկ այն պատճառով, որ կառավարությունը նախընտրեց զգալիորեն ավելացնել ծախսերը՝ եկամուտների ավելի նվազ աճի պարագայում: Սա այն սերիայից է, երբ ցանկությունները (ծախսելու) չեն համապատասխանում հնարավորություններին (վաստակելու): Բայց…

Ցանկություններն ավելի մեծ գտնվեցին, դեֆիցիտն ավելացրեցին, իսկ բացի այդ՝ որոշեցին, որ ծածկելու են դա վարկերի հաշվին։ Այսինքն ՝ արտաքին պարտքի ավելացման։ Իսկ որպես նման սխեման արդարացնող գլխավոր փաստարկ՝ կառավարությունն ազդարարեց կապիտալ ծախսերի ավելացման անհրաժեշտության մասին, որոնք, ի դեպ, անցած տարի կատարվել են ընդամենը 30 տոկոսով։

Թվում էր, թե այս տարվա կորոնավիրուսային ֆորս-մաժորը պետք է լուրջ ճշգրտումներ մտցներ գլխավոր ֆինանսական փաստաթղթում։ Ասենք, ի՜նչ ճշգրտումներ. եթե նման իրավիճակում չդիմես սեկվեստրի, ապա էլ ե՞րբ։ Սակայն կառավարությունը մերժեց ծախսերի կրճատման գաղափարը, և այժմ գանձարանի վիճակի հեռանկարներն առավել քան մտահոգիչ են թվում։

Ըստ Ֆինանսների նախարարության ընթացիկ տարվա առաջին կիսամյակի հաշվետվության ՝ բյուջեի եկամուտները կազմել են 833,3 մլրդ դրամ, մինչդեռ ծախսերը՝ 938,2 մլրդ։ Բայց այն, որ դեֆիցիտը կես տարվա ընթացքում հասել է մոտ 105 միլիարդի, դեռ բնավ ամենավհատեցնող ցուցանիշը չէ։ Բանն այն է, որ, ըստ Ֆինանսների նախարարության գնահատականների, տարվա արդյունքներով հարկային եկամուտները նախատեսվածից ավելի քիչ կլինեն 161 միլիարդով։ Ընդ որում, կրկնեմ, կառավարությունը մտադիր չէ սահմանափակել ծախսերը։ Իսկ դա նշանակում է, որ, կրկին իսկ Ֆինանսների նախարարության գնահատականներով՝ տարեվերջին դեֆիցիտը կավելանա նույն գումարի չափով, հասնելով ՀՆԱ-ի 5%-ի։ Համաձայնեք, առավել քան մռայլ հեռանկար։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ ինչպես նախորդ, այնպես էլ ընթացիկ տարում կապիտալ ծախսերը մնում են թերակատարված, իսկ ընթացիկ ծախսերը՝ աճում։

Ֆինանսների նախարարության նույն հաշվետվության մեջ նշվում է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ոչ ֆինանսական ակտիվներով գործառնությունները (այսինքն նույն այդ կապիտալ ծախսերը) կատարվել են 9-ամսյա ծրագրի 29%-ով: Իսկ արտաքին աջակցության հաշվին աշխատանքների մասով ծախսերի 9-ամսյա ծրագիրը կատարված է ընդամենը 13%-ով։ Ուղիղն ասենք. կապիտալ ծախսերի առումով իրավիճակը ողբալի է։ Մինչդեռ բյուջեի ընթացիկ ծախսերն աճում են թթխմորի պես։ Այսպես, հունվարից մինչև հուլիս դրանք աճել են 18,6%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդ որում առանձնակի ուշադրության է արժանի թերևս այն հանգամանքը, որ պետհաստատությունների աշխատողների վարձատրության համար այս տարվա առաջին կիսամյակում բյուջեից հատկացվել են 2%-ով ավելի միջոցները, քան անցած տարի։ Ինչպե՞ս այստեղ ուշադրություն չդարձնես գործող իշխանության «պարգևավճարային» հակումներին։

Մեկ այլ հետաքրքիր փաստ. պետհաստատությունների կողմից ապրանքների և ծառայությունների ձեռք բերման համար 2020 թվականի առաջին կիսամյակում հատկացվել են 5,5%-ով ավելի բյուջետային միջոցներ, քան 2019 թվականի հունվար-հուլիսին: Մի խոսքով, պաշտոնյաների բանակը, ինչպես ասում են, ոչ մի բանից չի զրկում իրեն։ Ավելին, ախորժակներն աճում են, չնայած կորոնավիրուսին, տնտեսության ճգնաժամային վիճակին, գանձարանի հարկային եկամուտների հսկայական պակասին։ Ընդ որում զարգացման, բնակչության զբաղվածության խնդրի լուծման օգտին «աշխատող» բյուջետային ծախսերը պարզապես չեն կատարվում։ Այդպիսիք են գործող կառավարության առաջնահերթությունները։

Այո, երկրում չկա սոցիալ-տնտեսական կաթվածահարություն, ինչպես վստահեցնում է վարչապետը։ Բայց դա չկա լոկ առայժմ, ինչպես ցույց են տալիս թվերը։ Համենայն դեպս նման դրվածքի պայմաններում տեսանելի ապագայում պետք է սպասել բյուջետային ճգնաժամի։ Ի վերջո, բյուջեի դեֆիցիտն աճում է, եկամուտները՝ նվազում։ Ընդ որում հաշվետու ժամանակահատվածում արտաքին վարկերի և փոխառնությունների գծով, որոնց հաշվին կարող է ծածկվել դեֆիցիտը, արդեն ստացվել է մոտ 328 մլն դոլար: Իսկ չէ՞ որ խոսքն ընդամենը 6 ամսվա մասին է։ Թե ինչ կլինի տարեվերջին՝ պատկերացնելն անգամ դժվար է…

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • В ЛИВЕНЬ СПАСАЕТ ПЛАЩ
      2020-10-21 13:46
      625

       «Для обращения в ОДКБ агрессия должна быть осуществлена против самой Армении», – заявил журналистам во вторник в парламенте замглавы МИД Армении Шаварш Кочарян в ответ на вопрос, почему до сих пор Армения не обратилась в ОДКБ, передает Panorama.am.

    • В РАСЧЕТЕ НА ИДЕАЛ
      2020-10-20 10:31
      810

      Депутат от фракции "Мой шаг", экономист Бабкен Тунян призвал граждан, бизнес-сообщество и финансовые институты Армении проявить активность в вопросе стимулирования экономического развития. Об этом он написал на своей странице в Фейсбук, передает АрмИнфо. "Понимаю, что сейчас совершенно нет ни настроения, ни времени для того, чтобы собраться и поехать в торговые центры и купить себе что-то в то время, когда на границе умирают солдаты, а люди в Степанакерте прячутся в подвалах. Понимаю, что душевное состояние не позволяет пойти в кафе или другое заведение. Я все понимаю. Но ваши покупки и другие расходы стимулируют экономическую активность, генерируют налоги, которые будут направлены в бюджет, после чего распределены на необходимые расходы", - сказал экономист.

    • СОВПАДЕНИЕ УГРОЗ
      2020-10-16 22:28
      112

      Как-то очень странным образом вопрос участия террористов в азербайджанской агрессии против Республики Арцах продолжает подвергаться сомнениям. Да, Алиев этот факт отрицает, да, Эрдоган - тоже. Да, необходимы доказательства. Но было бы удивительно, если бы они признали, что превратили регион в логово террористов. А что касается доказательств, то какие еще нужны факты, когда весь мир, влиятельные СМИ трубят об этом? Не говоря уже о том, что армянская сторона практически регулярно представляет соответствующие улики.

    • БОРЦЫ ЗА ПРАВА ЧЕЛОВЕКА ТОЛКАЮТ НА НОВЫЕ ПРЕСТУПЛЕНИЯ
      2020-10-14 13:10
      73

      Министерство обороны Азербайджана заявило об уничтожении на территории Армении оперативно-тактических ракетных комплексов, передает INTERFAX.RU.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԹԱՎՇԵ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
      2020-09-11 08:47
      98

      Հայաստանում հայտարարվել է նախագծման մրցույթ՝ հանրապետության Ազգային ժողովի նոր մասնաշենքի կառուցման համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա»-ն։ Նա պարզաբանել է, որ մասնագիտական հանձնաժողովը բաղկացած է 10 հոգուց, որոնք ներկայացնում են Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն, Ազգային ժողովը, Երևանի քաղաքապետարանը և Ճարտարապետների պալատը: «Գնահատման հիմնական չափանիշը ոչ թե գնային առաջարկն է, այլ մասնագիտական անձնակազմը և մրցույթի հայտով ներկայացվող էսքիզ նախագիծը»,- պարզաբանել է նա:

    • «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ԾԱԽՍԵՐ ԵՎ «ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
      2020-08-15 09:07
      360

      Դեռևս հուլիսի սկզբին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ հարկային պարտավորությունների գանձման հետ կապված իրավիճակը մտահոգիչ է։ Եվ բացատրեց դա, բնականաբար, կորոնավիրուսային իրողությամբ և անկում ապրող տնտեսության վրա դրա ազդեցությամբ։ Մինչդեռ այսօր արդեն ակնհայտ է, որ իրավիճակն այդ առումով առավել քան տագնապալի է։ Բյուջեի եկամուտներն էապես կրճատվում են, հարկային եկամուտները՝ այդ թվում։ Ընդ որում բյուջետային միջոցները ծախսվում են, ըստ էության, առանց հաշվի առնելու մուտքերի կրճատման գործոնը։

    • Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՄԱՀԵՐԻ ՀԱՄԱՐ
      2020-07-09 19:18
      404

      Արտակարգ դրությունը կերկարաձգեն, տուգանքները կավելացնեն Երբ 2018 թվականի մարտի 31-ին Նիկոլը դուրս եկավ Գյումրիից և քայլեց դեպի Երևան, երկու քաղաքների փողոցներում արդեն վաղուց աղքատներ չկային։ Այսօր սուպերմարկետների մոտ ողորմություն են խնդրում կոկիկ հագնված կանայք՝ կոկիկ հագնված երեխաների հետ։ Մարդկանց տեսքից երևում է, որ նրանք հանապազօրյա հացից զրկվել են բոլորովին վերջերս։

    • ՆՈՐ ՊԱՐՏՔԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՈ՞Վ
      2019-10-04 20:11
      121

      Օրերս ՀՀ կառավարության արտահերթ նիստում հաստատվեց գալիք տարվա բյուջեի նախագիծը։ Իհարկե, այս՝ նախագծային փուլում դեռևս վաղ է գնահատել երկրի 2020 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի բովանդակությունը։ Բայց այդուհանդերձ դրա որոշ բնութագրիչներ արդեն հիմա ուշադրություն են գրավում և հարցեր ծնում։ Իսկ կոնկրետ՝ ծախսերի, եկամուտների, պակասուրդի վերաբերյալ…