ՖՈՐՍ-ՄԱԺՈՐԸ ԻՇԽԱՆԱՎՈՐ «ՄԱԺՈՐՆԵՐԻ» ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՉԷ
Բյուջետային համակարգի «ոսկե կանոնները» չեղարկվում են
Ս.թ. նոյեմբերի 2-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովներում մեկնարկեցին 2021 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումները: «Չենք կարող ասել, որ ռազմական դրությունը որևէ ազդեցություն չունեցավ տնտեսության կամ բյուջեի վրա: Իհարկե, բյուջետային մուտքերի վրա ազդեցություն ունեցավ ու կունենա: Այսպիսով, պետք է մտածենք պարտքի շեմի մասին: Կարծում եմ, որ կգտնենք այն հաշվեկշիռը, որը հնարավորություն կտա այս իրավիճակից դուրս գալ, ինչպես նաև մարտահրավերից բխող ռիսկերը չեզոքացնել, կառավարել և ունենալ կայուն սոցիալ-տնտեսական իրավիճակ», - ընդգծեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Պետական բյուջեի նախագիծը ներկայացնող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը սպասվող զանազան պակասուրդներին ավելացրեց ևս մեկ խնդիր. պատերազմի և համավարակի պայմաններում կառավարությունը ստիպված կլինի շեղում ունենալ բյուջետային համակարգի մասին օրենքում առկա «ոսկե կանոններից». մասնավորապես, ինչպես հայտարարեց նախարարը, «անխուսափելիորեն ունենալու ենք պետական պարտքի աճ, հաջորդ տարի կավելանա նաև պետական պարտքի սպասարկման գումարը»: Այսպիսով, ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի շեմը, որը ժամանակին սահմանվել է 60%-ի մակարդակում, կգերազանցվի։ Եվ սա շատ վատ լուր է, քանի որ, ըստ Ա.Ջանջուղազյանի, պետական պարտքի աճող բեռը սաստիկ նվազեցնում է հետագայում արտաքին փոխառություններ ներգրավելու հնարավորությունները։
Կխախտվի նաև մեկ այլ «ոսկե կանոն», այն է ՝ ներգրավված փոխառությունների գումարը կգերազանցի կապիտալ ծրագրերի ծախսերը։ Ըստ էության, այդ կանոնը չի աշխատել արդեն այս տարվա արդյունքներով, չենք խոսում արդեն նախորդ տարվա մասին: Առհասարակ Փաշինյանի կառավարությունում սիրում են խոսել կապիտալ ծրագրերի իրականացման ու ենթակառուցվածքներում ներդրումների կարևորության մասին, և ավելին, տարեցտարի ավելացնում են համապատասխան տողը պետբյուջեի ծախսային մասում (2021թվականի համար՝ 215 մլրդ դրամ), սակայն, ֆինանսների նախարարի խոստովանությամբ, այդ ոլորտում առկա է նախանշված ցուցանիշների ցածր կատարման քրոնիկական խնդիր։ Գործող կառավարությանը դեռ ոչ մի անգամ չի հաջողվել իրականացնել նախատեսված կապիտալ ծրագրերը. հակառակը, լավ է, եթե դրանց կատարումը գերազանցում է գոնե 50%-ը։
Մեկ այլ վատ լուր էլ այն է, որ, համաձայն ԱՄՀ-ի գնահատականների, 2021 թվականին տնտեսության վերականգնումը կսկսվի ավելի ուշ, քան ենթադրում էին կառավարությունում, և կընթանա ավելի դանդաղ: Եվ եթե 2020-ի բյուջեն ֆինանսների նախարարը գնահատեց որպես «ճգնաժամային», ապա 2021-ի բյուջեն կարող է բնավ ավելի լավը չլինել։ Հասկանալի է, որ արդեն կարելի է բնութագրել այն առնվազն որպես «զսպող», բայց սա էլ ակնհայտորեն վերջնական գնահատականը չէ։
Այս ծանր խորապատկերին իսկական «կրակոցի» պես հնչեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի հարցը, որը փաստաթղթի նախագծում նկատել էր «պարգևավճարներ» ծախսային հոդվածը, ըստ որի՝ հաջորդ տարի տարբեր տրամաչափի չինովնիկները (չհաշված քաղաքացիական ծառայողները) ստանալու են 19 մլրդ դրամով (կամ ավելի քան 21%-ով) ավելի շատ պարգևավճար, քան 2020-ին։ Ճիշտ է, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում շտապեց հանգստացնել հանրությանը նրանով, թե քննարկումների ընթացքում նշված ծախսային հոդվածը գուցեև կընդունի նույն տեսքը, ինչ որ ընթացիկ տարում։ Իսկ ֆորս-մաժորների պայմաններում պետական ծառայողների ախորժակը չափավորելու մասին, ըստ երևույթին, խոսք անգամ չկա. ողջ «պայքարն» այս հարցը քննարկելիս կհանգեցվի նրան, թե պետք է արդյոք ավելացնել պարգևավճարների գումարը, թե թողնեն ինչպես որ կա։
Ընդհանրապես բոլոր թվերն ու կանխատեսումները, որոնք ներկայացվեցին պետբյուջե-2021-ի տարբեր բնութագրիչներով, այնպիսիք են, ինչպիսիք «մատով գրում են ջրի վրա»։ Ինքը ՝ ֆինանսների նախարարը, միանշանակ հայտարարեց, որ «կանխատեսումների անորոշությունը չափազանց բարձր է»։ Պարզ է մեկ բան. այսօր քննարկվում է ինչ ասես, բայց միայն ոչ զարգացման բյուջե, իսկ «ցանկությունների բյուջեից» (կամ «երազանքի բյուջեից») փաստաթղթի այդ նախագիծը տարբերվում է նույնքան, որքան երկիրը երկնքից։ Չհաշված, իհարկե, վերը նշված «ցանկությունը» պարգևավճարների մասով…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 10:17
Как приукрасить на бумаге «заслуги» правительства Ловкое на различные манипуляции правительство Пашиняна, чувствуя, что к выборам будущего года оно подойдет, мягко говоря, с удручающими экономическими показателями, придумало, как искусственным образом приукрасить картину. И подошло к этому скрытно, издалека…
-
2025-05-30 10:39
Предложенные правительством Пашиняна и столичной мэрией Авиняна механизмы реализации различных реформ (в случае, когда они вообще есть) заставляют предполагать, что их авторов в младенческом возрасте часто роняли головой вниз. В связи с этим небольшая история недавнего похода за ID-картой в территориальный отдел Службы по миграции и гражданства МВД Армении… Оставим пока в стороне вопрос о том, что после онлайн-записи в очередь для предъявления заявки на получение ID-карты придется подождать 2,5-3 месяца. Но вот они истекли, и вы получили код, а также подтверждение дня и даже точного времени суток, когда следует подойти к названной службе и оформить заявку.
-
2025-05-30 09:40
Пока все высшие должностные лица Армении по прямому поручению Пашиняна носятся с его мертворожденным проектом «Перекресток мира», расхваливая его мыслимые и немыслимые выгоды на всех мыслимых и немыслимых международных площадках, фактически завершается оформление выгодных маршрутов международного транспортного коридора (МТК) «Север-Юг» - наиболее короткого глобального пути между Европой и Азией. Без Армении…
-
2025-05-28 09:58
Двузначный рост промышленности сменился двузначным спадом Armstat 26-го мая опубликовал основные макроэкономические показатели, характеризующие социально-экономическое положение Армении в январе-апреле 2025 года относительно того же периода прошлого года. Свежие данные свидетельствуют о том, что проявившиеся с самого начала этого года тревожные признаки в промышленной отрасли и во внешнеэкономической деятельности никуда не делись, по-прежнему красным светом сигнализируя о стремительном падении темпов экономического роста в стране и в целом о неблагополучной ситуации в экономике Армении…
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-09-23 21:30
Դեռ անցած տարի, երբ քննարկվում էր ընթացիկ տարվա բյուջեն, երբ չկար ո՛չ համավարակը, ո՛չ դրա բացասական ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա, Հայաստանի կառավարությունը լուրջ փորձություններ էր ծրագրում 2020 թվականին հայոց գանձարանի համար:
-
2020-09-11 08:47
Հայաստանում հայտարարվել է նախագծման մրցույթ՝ հանրապետության Ազգային ժողովի նոր մասնաշենքի կառուցման համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա»-ն։ Նա պարզաբանել է, որ մասնագիտական հանձնաժողովը բաղկացած է 10 հոգուց, որոնք ներկայացնում են Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն, Ազգային ժողովը, Երևանի քաղաքապետարանը և Ճարտարապետների պալատը: «Գնահատման հիմնական չափանիշը ոչ թե գնային առաջարկն է, այլ մասնագիտական անձնակազմը և մրցույթի հայտով ներկայացվող էսքիզ նախագիծը»,- պարզաբանել է նա:
-
2020-08-15 09:07
Դեռևս հուլիսի սկզբին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ հարկային պարտավորությունների գանձման հետ կապված իրավիճակը մտահոգիչ է։ Եվ բացատրեց դա, բնականաբար, կորոնավիրուսային իրողությամբ և անկում ապրող տնտեսության վրա դրա ազդեցությամբ։ Մինչդեռ այսօր արդեն ակնհայտ է, որ իրավիճակն այդ առումով առավել քան տագնապալի է։ Բյուջեի եկամուտներն էապես կրճատվում են, հարկային եկամուտները՝ այդ թվում։ Ընդ որում բյուջետային միջոցները ծախսվում են, ըստ էության, առանց հաշվի առնելու մուտքերի կրճատման գործոնը։
-
2019-10-04 20:11
Օրերս ՀՀ կառավարության արտահերթ նիստում հաստատվեց գալիք տարվա բյուջեի նախագիծը։ Իհարկե, այս՝ նախագծային փուլում դեռևս վաղ է գնահատել երկրի 2020 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի բովանդակությունը։ Բայց այդուհանդերձ դրա որոշ բնութագրիչներ արդեն հիմա ուշադրություն են գրավում և հարցեր ծնում։ Իսկ կոնկրետ՝ ծախսերի, եկամուտների, պակասուրդի վերաբերյալ…