ՔԱՐՏԵԶԱԳԻՐ. ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ
1925 թվականին կազմվել է Խորհրդային Հայաստանի վարչական սահմանների ծննդյան վկայականը, իսկ 1984 թվականին՝ Խորհրդային Հայաստանի վարչական սահմանների անձնագիրը։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քարտեզագիր, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների մասնակից Զավեն Գրիգորյանը։