ԹՐԱՄՓԻՆԸ՝ ԹՐԱՄՓԻՆ, ՆԻԿՈԼԻՆԸ՝ ՆԻԿՈԼԻՆ
Արնաթաթախ ականջով Թրամփը ավելին է, քան Թրամփը մահափորձից առաջ: Ընդ որում՝ շատ ավելին, քան կարելի է ենթադրել։ Դա նրան տրվելիք ձայների երաշխավորված աճ է մոտ տասը տոկոսով։ Եվ արդեն էական չէ, թե արդյոք Փենսիլվանիայի հրաձիգի հրացանը կրակել է իր իսկ վրիժառու հոգու կանչով, ինչ-որ ուժերի պատվերով, որոնք փորձում են ականջներից ձգելով երկրորդ ժամկետի տանել վարկանիշային հատակ գլորվող հիվանդ ծերուկ Բայդենին, թե այդ ամենը բեմականացում էր։ Թեպետ, վերջին վարկածը խիստ անհավատալի է թվում, քանզի դժվար թե իշխանության ձգտող նույնիսկ ամենախենթ քաղաքական գործիչը խիզախի հանուն դրա վստահաբար կանգնել դիպուկահարի հրացանի թիրախում։