ԱՍԼԱՆՅԱՆԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է ՃԱՆԱՉՎԵԼ, ԹԵԵՎ ՉԻ ՊԱՅՔԱՐԵԼ ՌԵԺԻՄԻ ԴԵՄ, կամ՝ ԱՐՑԱԽԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ, ՔԱՆ…
2 տարի 7 ամիս առանց դատավճռի բանտում անցկացրեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որի օգտին 2021 թվականի դեկտեմբերի 5-ին քվեարկել է ընտրողների կեսից ավելին: Այս շաբաթ դատարանը նրան ազատ արձակեց 10 մլն դրամ գրավի դիմաց։ Ինչպես դիպուկ նշել է քաղաքական գործիչներից մեկը՝ Արցախը շատ ավելի հեշտ հանձնեցին, քան Վանաձորի քաղաքապետի աթոռը, ուր պետք է վերադառնար Ասլանյանը 2021-ի քվեարկության արդյունքներով։ Արցախը հեշտությամբ հանձնեցին, իսկ քաղաքապետի աթոռի համար ռեժիմը տեղական նշանակության թեժ մարտեր ծավալեց, արդյունքում աթոռն այնուամենայնիվ հանձնեցին, բայց ոչ թե օրինական հաղթողին, այլ քրեական կապեր ունեցող մարդուն…