Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԲԴԽ-Ի ՀԵՏ ԵՎ ՈՐՏԵ՞Ղ Է ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԱՂՐՈՒԾԱՆԱԿԻ ՍԱՀՄԱՆԸ
Ինչո՞ւ Ջհանգիրյանի առանձնատները չեն ընկնում բռնագանձման հոդվածի տակ Անցած տարվա հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը մամլո ասուլիս հրավիրեց, որի ընթացքում ներկայացրեց 2021 թվականի փետրվարին Շիրակ հյուրանոցի ռեստորանում (Զաքյան-Խորենացի փողոցների խաչմերուկ) Գագիկ Ջհանգիրյանի հետ իր զրույցի գաղտնի ձայնագրությունը։