Զախարովան` Էրդողանի Շուշի այցի մասին
Մենք կոռեկտ չենք համարում խառնել Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը և երրորդ երկրների հետ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների թեմաները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի այցը օկուպացված հայկական Շուշի քաղաք: