Թեհրան մեկնած Արցախի ՄԻՊ-ն ընդգծել է սփյուռքի աջակցության կարևորությունը
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի հետ միասին, Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի Թեմական խորհուրդի (Առաջնորդարան) հրավերով հունվարի 26-30-ը աշխատանքային այցով գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում։