ՏՈՒԶԻԿ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԳԵԼԽԵՂԴ
Ինչքա՞ն ժողովուրդ է հավաքում Փաշինյանը գյուղերում: Չվախեցնենք ինքներս մեզ. շատ մարդ չի հավաքում, նույնիսկ վարչական ռեսուրսի օգտագործմամբ հանդերձ։ Չարժե չափազանցել հանդիսատեսների հետաքրքրությունը նրա հնամաշ խաղացանկի նկատմամբ։ Եվ ահա, արտասանած ճառերում գոնե ինչ-որ բազմազանություն մտցնելու համար՝ Նիկոլը, զգետնելով պարկեշտությունն ու տարրական պատկերացումներն ամոթի մասին, յուրաքանչյուր գյուղական նախընտրական միտինգում սկսել է ընդդիմությանն անվանել գայլեր, իսկ իրեն՝ գելխեղդ։