ՏԱՎՈՒՇԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԹԱՓ Է ՀԱՎԱՔՈՒՄ
Ադրբեջանի հետ սահմանի վրա փխրուն ու հարաբերական անդորր է տիրում։ Անցած գիշերվա ընթացքում հակառակորդը կրկին գնդակոծել է հայկական դիրքերը միանգամից մի շարք ուղղություններով: Ամեն օր լուրեր են ստացվում աշխարհի տարբեր երկրներում հայերի վրա հարձակումների մասին, ինչպես նաև հրապարակվում տարբեր կառույցների և, այսպես կոչված, փորձագետների միակողմանի հայտարարություններ, որոնք պատրաստ են մի բուռ նավթադոլարների դիմաց մեղադրել Հայաստանին մահացու բոլոր մեղքերի մեջ։ Չեն դադարում ռազմատենչ հայտարարություններ հնչել Բաքվից ու Անկարայից, իսկ Էրդողանը Պուտինի հետ զրույցում չհապաղեց գանգատվել, թե իբր՝ ագրեսիվ հայերը թույլ չեն տալիս հանգիստ քնել իր խաղաղասեր եղբայր Ալիևին։