Զախարովա․ Ռուս խաղաղապահների հասցեին մեղադրանքները բացարձակապես անհիմն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքները բացարձակապես անհիմն են: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Լաչինի միջանցքում հնչած կրակոցների հետ կապված ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ՀՀ ԱԳՆ կանչելու մասին հարցին։