ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուսով է, թե իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում կհավաքի ձայների 60 տոկոս: Այդ մասին նա հայտարարել է մայրաքաղաքի վարչական երեք շրջաններում կուսակցության ակտիվի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Sputnik Արմենիան։ «Հույս ունենք, որ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա ընտրողների քվեների 60 տոկոսը, քանի որ հենց դա է այն նշաձողը, որը թույլ կտա ի չիք դարձնել բոլոր դավադիր ծրագրերը Երրորդ Հանրապետության դեմ», - նշել է նա: