Последние новости

Ներքին քաղաքական իրավիճակը Հայաստանում

ԱՐՑԱԽՆ ՈՒՐԱՑՈՂԸ ԴԱՎԱՃԱՆ Է

2021-10-27 17:51

Կար-չկար մի փոխխոսնակ կար։ Նրա հայրը նույնպես փոխխոսնակ էր եղել։ Այնպես որ դա նրանց տոհմիկ մասնագիտությունն է։ Ոմանք տոհմիկ զինվորականներ են, մյուսները՝ տոհմիկ բժիշկներ, երրորդները՝ ուսուցիչներ։ Ռուբինյանները ՀՀ ԱԺ փոխնախագահներ են. բնության մեջ պատահում են ամեն տեսակի թյուրիմացություններ։

  • ԿԱՊԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ Է ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ 29-ԱՄՅԱ ՈՒՍԱՆՈ՞ՂԸ

    2021-10-14 18:43

    Մեր կանխատեսումներն այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր 29-ամյա Դավիթ Դանիելյանը բնակչության հետ հանդիպումների անվան տակ նախընտրական քարոզարշավ էր անցկացնում Կապանում, արդարացան։

  • ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՆԱԿՈՒՄ Է ՀԵՐՈՍՆԵՐԻՆ, ԻՍԿ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ԴԱՐՁՆՈՒՄ է ՀԱՆՑԱԿԻՑ …

    2021-10-13 20:10

    Խափանման ի՞նչ միջոց կընտրի դատարանը «Աշոտ Երկաթի» համար Հուլիսի 2-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ աշխատակիցները առգրավել են Վերաքննիչ քրեական դատարանի ծառայողական համակարգիչը, որով իրականացվում էր դատավորների ընտրությունը՝ համապատասխան գործերը բաշխելու համար: Ավելի ուշ հայտնի դարձավ դատական ողջ համակարգի սերվերի առգրավման մասին։

  • ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆ 5 ԱՄԻՍ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԻ ԼԾԻ ՏԱԿ Է

    2021-10-11 21:03

    Ինչո՞ւ գլխավոր դատախազն ընթացք չի տալիս քրեական գործին։ Մայիսի 12-ին Սյունիքում Սև լճի շրջակայքի և Գեղարքունիքում Վերին Շորժայի բռնազավթման փաստով գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, սակայն քննչական միջոցառումների և ձերբակալությունների մասով ոչ մի քայլ չի ձեռնարկվել:

  • ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆՈՐ ՓՉՈՑՆԵՐԸ

    2021-10-08 18:13

    Խորհրդարանում Նիկոլի վերջին հայտնությունները շատ բանի մասին են վկայում։ Մասնավորապես, թե Երևանից ստացվող ինչ դրական ազդանշանների մասին է խոսում Իլհամ Ալիևը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի առաջարկի կապակցությամբ։

  • ԿԱՊԱՆԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՎԵՐՋԻՆ ԲԱՍՏԻՈՆՆ Է

    2021-10-06 08:54

    Ավագանու հրաժարականի պատճառը «քաղաքական ճգնաժամն» էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի սկանդալային կալանավորումների, ինչպես նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին, Քարահունջ և Որոտան տարածքային միավորների ղեկավարներին ներկայացված մեղադրանքների խորապատկերին Կապանի մասին միառժամանակ մոռացան:

  • ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԱԿԱՆԸ

    2021-10-05 17:17

    Մեր թանկագին կապիտուլյանտը («կապիտուլյանտը» քաղաքական տերմին է, որը նշանակում է փորձագետների կողմից որպես փաստացի կապիտուլյացիա գնահատված փաստաթուղթ ստորագրած մարդ) Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կրկին խոսում էր այն մասին, թե մտադիր է խաղաղության դարաշրջան բացել տարածաշրջանում (!). մտքի մասշտաբայնությունը նրա ուժեղ կողմն է: Բայց, ասում էր մեր վարչապետը, դժվար գործ է դա, քանի որ ականները շատ են…

  • ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՂԹԻ ԿԵՂԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ

    2021-09-30 19:42

    «Հետագայում էլ, եթե պետք լինի, նրան եմ տալու իմ ձայնը» Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններից անմիջապես հետո իշխանությունը ձեռնամուխ եղավ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպմանը, ընդ որում ի սկզբանե ողջ ուշադրությունը կենտրոնացած էր բռնազավթված Սյունիքի վրա։

  • ՄՈՏԵՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԱԼԻՔԸ

    2021-09-29 19:11

    Պատճենվող մեղադրանքներ Հանրահայտ փաստ է, որ 8-րդ գումարման խորհրդարանը բոլոր նախորդներից տարբերվում է ընդդիմության պատգամավորների դեմ հարուցված աննախադեպ քանակի քրեական գործերով։ Աննախադեպ է նաև տեղական իշխանության այն ներկայացուցիչների թիվը, որոնց մեղադրանքներ են ներկայացվել նախքան ՏԻՄ ընտրությունները։ Ցուցանշական է, որ մեղադրանքներն անդրադարձել են միայն այն համայնքապետերի վրա, որոնք հրաժարական չեն տվել, որպեսզի տեղ ազատեն Նիկոլ Փաշինյանի դրածոների և պաշտոնակատարի կարգավիճակով մարզպետների համար։ Մեղադրանքներ են առաջադրվել նաև խորհրդարանում ու տեղական իշխանության մարմիններում ընդդիմության ներկայացուցիչների հարազատներին և ընտանիքի անդամներին։

  • ԳՈՒՆԱԳԵՂ ՊԱՐԱՆՈՅԱ

    2021-09-21 10:38

    Նիկոլաթուրքերը հրավիրում են նշելու հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը Սեպտեմբերի 17-ին Գորիս-Կապան ավտոճանապարհի ոստիկանական կետում ադրբեջանցիները կանգնեցրել են Արցախի Հանրապետության ֆուտբոլի մանկապատանեկան հավաքականի ավտոբուսը: Տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը ավտոբուսի կողային հատվածից դանակով քերում հայկական երկրորդ հանրապետության դրոշի պատկերը։