Последние новости

Ներքին քաղաքական իրավիճակը Հայաստանում

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ ԲԱՆՏ Է ՍՊԱՍՈՒՄ, ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻՆ՝ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ

2021-03-30 09:39

Ռոբերտ Քոչարյանը 537 օր անցկացրեց ճաղերի հետևում Մարտի 26-ը վերջակետ դրեց դարի դատավարությանը։ Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով երկրորդ նախագահի և մի խումբ անձանց քրեական հետապնդումը կկասեցվի իրավունքի ուժով։

  • ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՓՈԽՎԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ, ՆՈՒՅՆԻՍԿ 1990-Ի ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ

    2021-03-24 22:09

    Ընտրություններից հետո՝ դատեր ու բանտեր… «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանը «ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ չի ծրագրում մասնակցել արտահերթ ընտրություններին, նման քաղաքական օրակարգ, նրա խոսքերով, գոյություն չունի: ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը հաստատեց, որ Հայրենիքի փրկության շարժման օրակարգը փոփոխության ենթակա չէ և չի նախատեսում մասնակցություն արտահերթ ընտրություններին:

  • «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՔ ՊԵՏՔ Է ԳԱ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱ ԵՎ ՎԱՌԻ ԻՐ ՄՈՄԸ»

    2021-03-16 21:21

    Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը «ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց. «Ընդդիմությանը դրդում են «Մարտի 1-ի» կրկնության»։

  • ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ: ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵԼՔԸ ԿԱՐՈՂ Է ՎՃՌԵԼ ՄԵԿ ՄԱՐԴ

    2021-03-16 08:51

    Դավաճան վարչապետը փլուզում է բանակը Դեռ երեկ զարմանում էինք, որ ԱԱԾ-ն կատարում է «Սատանայի կոդը» վերծանելու վարչապետի հրահանգը, այսօր արդեն չեն զարմացնում «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքին գտնելու և վնասազերծելու այդ կառույցի անհաջող փորձերը։

  • 3 ԳԱՐՈՒՆ ԱՌԱՋ ԿԱՐ ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆ։ ՄԱՐՏԻ 31-ԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԵԼՈՒ Է «ԻՄ ՔԱՅԼԸ» ՇԱՐԺՄԱՆ 3-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

    2021-03-11 21:30

    Եթե 3 տարի առաջ ուժայինները նշանառության տակ վերցնեին… 2018 թվականի մարտի 31-ին Փաշինյանը համախոհների փոքր խմբի ուղեկցությամբ դուրս եկավ Գյումրիից և շարժվեց դեպի Երևան։ Այդ ժամանակ նրանցից ոչ մեկը չէր էլ կռահում, որ գտնվում է «Իմ քայլը» հաղթական շարժման ակունքներում, որը 2,5 տարի անց զրկելու է ժողովրդին 7 հազար երիտասարդ կյանքից և հայկական երկրորդ հանրապետության տարածքի 75%-ից։ Ճանապարհին քայլողներին կարճ ժամանակով միացավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, իսկ այ Չալո անունով շունը եկավ մինչև մայրաքաղաք և այդ օրվանից ապրում է կառավարական ամառանոցում։ Երևանում Նիկոլի և իր համախոհների առաջին ակցիաները բազմամարդ չէին։ Եթե 3 տարի առաջ ուժայինները նշանառության տակ վերցնեին այդ «հզոր խմբակը», ապա ո՜վ գիտե, գուցե հաջողվեր 2020-ին զերծ պահել Հայաստանն ու Արցախի Հանրապետությունը թուրք-ադրբեջանական ագրեսիայից…

  • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆԻՍՏԵՐԸ

    2021-03-11 18:45

    Հայաստանում կա մի կիսահասարակական, կիսաքաղաքական գործիչ, որն այդ ուղի ոտք է դրել անցած դարի ութսունական թվականներին, ինչպեսև, ըստ էության, շատ-շատերը։ Անունը, ներող կլինեք, չեմ բացահայտի, խնդրում եմ հավատալ խոսքիս։

  • ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐԺՎՈՒՄ Է «ՈՒԿՐԱԻՆԱ ՑԵ ԵՎՐՈՊԱ» ՈՒՂԵԳԾՈՎ. «ՀՐԱՊՈՒՐԱՆՔԻ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱԿՆԵՐԵՎ ԵՆ

    2021-03-08 09:03

    Էրդողանը ժողովրդավարության դասեր է տալիս հայերին Մարտի 11-ին կլրանա Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչի մահվան 15-րդ տարելիցը։ Նա մահացավ 2006 թվականին, Հաագայի միջազգային տրիբունալի բանտախցում։ 1999-ին ՆԱՏՕ-ի կողմից Հարավսլավիայի ռմբակոծումն Անգլիայի վարչապետ Թոնի Բլերը պատճառաբանեց նրանով, թե այդ երկրում խախտվում են մարդու իրավունքները։

  • ՄԱՆՏՐԱՆԵՐ ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ՄԱՍԻՆ

    2021-03-05 18:53

    Այնուամենայնիվ արժանին մատուցենք Փաշինյանին։ Գլուխ թլսորելու մեծ վարպետ է։ Նկատի ունենք Փաշինյանի պատճառաբանությունները իր հրաժարականի և արտահերթ ընտրությունների թեմայի առնչությամբ։ Իբր՝ ինքը համաձայն է, բայց իրեն պետք է խորհրդարանական ուժերի հուշագիրը։ Իբր՝ համաձայն է, բայց իրեն պետք է քաղաքական բոլոր ուժերի կոնսենսուս։ Իբր՝ համաձայն է, բայց պետք է լինի ժողովրդի կամքը։ Իբր՝ համաձայն է, բայց հարցերը չպետք է լուծվեն ծածուկ կերպով։ Եվ այլևայլ լյա-լյա-լյա…

  • ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՇԱՆՏԱԺԻ ԵՆ ԵԹԱՐԿԵԼ ՆԱԽԱԳԱՀԻՆ

    2021-03-02 21:26

    ԱԽ-ն խախտել է Սահմանադրությունը ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը (1-ին կետը) ամրագրում է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»: Իսկ ի՞նչ պետք է անի ԶՈՒ ղեկավարությունը, երբ տեսնում է, որ կառավարության ղեկավարը վտանգ է ներկայացնում անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության համար, որ նա չի կարող կամ չի ուզում ապահովել այդ սահմանների պաշտպանությունը։

  • «ՔՈ ՀԵՏԵՎԻՑ ԷԼ ԿԳԱՆ». ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՐՄԱՏԱՊԵՍ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՆ ՆԱԽՈՐԴԱԾ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ

    2021-03-01 22:31

    Գրեթե 3 տարի Նիկոլը փորձել է հակադրվել… Բաղրամյան պողոտայում մարդիկ մասնավոր զրույցներում շարունակ համեմատում են ներկա իրավիճակը Սերժ Սարգսյանի հրաժարականին նախորդած իրադրության հետ։ 2018 թ.ապրիլի 23-ին հրաժարական չեն պահանջել ո՛չ Կաթողիկոսները, ո՛չ գեներալակազմը, ո՛չ ԳԱԱ նախագահությունը, ո՛չ բազմաթիվ բուհերի գիտական խորհուրդները, ո՛չ Սփյուռքի տասնյակ կազմակերպություններ... Այդուհանդերձ երրորդ նախագահը հոժարակամ լքեց վարչապետի պաշտոնը և արեց դա առանց սպառնալիքների ու շանտաժի, այնպես, ինչպես վայել է տղամարդուն և պրոֆեսիոնալ քաղաքական գործչին։ Արժանապատիվ կերպով։