ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՇՈՒՆ, կամ՝ «2018թ. ԱՊՐԻԼԻ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ ԷՐ»
Երիտասարդության հետ համագործակցության ուղեգիծ Ավարտված ամառն աննախադեպ էր առաջին, երկրորդ և երրորդ նախագահների քաղաքական ակտիվության տեսանկյունից։
ПУТИН ЗАЯВИЛ О ПРИМЕНЕНИИ ПРОТИВ УКРАИНЫ НОВОЙ БАЛЛИСТИЧЕСКОЙ РАКЕТЫ В БЕЗЪЯДЕРНОМ ОСНАЩЕНИИ
СМИ: В ИЗРАИЛЕ ЗАЯВИЛИ О СОЗРЕВШИХ УСЛОВИЯХ ДЛЯ АТАКИ НА ЯДЕРНЫЕ ОБЪЕКТЫ ИРАНА
ОКОЛО 20 СТРАН ЕВРОСОЮЗА ДОГОВОРИЛИСЬ ОБ УСИЛЕНИИ ПРОТИВОВОЗДУШНОЙ И ПРОТИВОРАКЕТНОЙ ОБОРОНЫ
США ВЫСТУПИЛИ ПРОТИВ ОРДЕРА МУС НА АРЕСТ НЕТАНЬЯХУ
Երիտասարդության հետ համագործակցության ուղեգիծ Ավարտված ամառն աննախադեպ էր առաջին, երկրորդ և երրորդ նախագահների քաղաքական ակտիվության տեսանկյունից։
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում պատգամավորական մանդատը և հեռանում «Իմ քայլը» խմբակցությունից: Այս մասին նա անձամբ հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում՝ պայմանավորելով այդ քայլը գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարի վարած քաղաքականության հետ իր անհամաձայնությամբ։
Մենք չենք գործում ընդդեմ ինչ-որ մեկի, մենք գործում ենք հանուն երկրի -Անցած շաբաթ արտակարգ դրությունը փոխարինեցին կարանտինով: Ի՞նչ է դա նշանակում այն միջոցների լեզվով, որոնք իշխանությունը ձեռնարկում է ընդդիմության գործունեությունը սահմանափակելու համար։
Սոված մարդիկ հավաք են ծրագրում կառավարության շենքի մոտ Գյումրեցի երիտասարդը հեռուստախցիկների առջև հայտարարեց, որ մտադիր է արշավի մեկնել Հայաստանով մեկ, որպեսզի իր շուրջ հավաքի իր պես սոված մարդկանց՝ դեպի Երևան համատեղ քայլարշավ կատարելու համար, որտեղ կառավարության շենքի մոտ իրենք կպահանջեն Նիկոլի հրաժարականը։
Եթե Վարդգես Գասպարին արդեն պառկում է ասֆալտին՝ ի նշան բողոքի ընդդեմ Ալեն Սիմոնյանի և Հատուկ քննչական ծառայության գործողությունների, կապված խորհրդարանի փոխխոսնակի «հուզառատ արձագանքի» հայտնի գործի հետ, որ վերջինս ցուցաբերել էր ի պատասխան Արթուր Դանիելյանի հնչեցրած անարգալից արտահայտության, որին Գասպարին անվանում է Ռոբերտ Քոչարյանի կողմնակից, նշանակում է՝ կորոնավիրուսից հետո կյանքն իսկապես այլևս առաջվանը չի լինելու:
Նիկոլը պատրաստվում է մամլո ասուլիսի Երբ ելնում ես փողոց՝ ընդդեմ ամեն վատի և հանուն ամեն լավի, պետք է իմանաս, որ լավագույն դեպքում կստանաս «պողոսի» պիտակ և զգացողություն, որ քեզ խամաճիկի պես օգտագործել են ուրիշի խաղում: Վատթարագույն դեպքում քեզ ասֆալտին կփռեն ու պատերին կծեփեն այն բանի համար, որ դիմակդ սահել է կզակիդ։ Ընդհանուր գծերով այսպիսի տեսք ունեն իշխանության հակասահմանադրական տապալման «անվակների ու պտուտակների» ուշացած խոստովանությունները, որոնց աչքերը երկու տարի անց բացվեցին և նրանք հասկացան, որ Հայաստանում այս ընթացքում դեպի լավն է փոխվել միայն ղեկավար անձանց վերաբերմունքը ԼԳԲՏ հանրության նկատմամբ։
Ավարտին է մոտենում ձգձգված դատավարությունը 2016 թվականի հուլիսին պարեկապահակային ծառայության գնդի շենքը զավթած «Սասնա ծռեր» զինված խմբի գործով։ Դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով և ազատազրկման տարբեր ժամկետներ պահանջեց զավթման 9 մասնակիցների համար: Ավելի քան 30 գրոհայիններից մյուսների վրա, ինչպես հայտնի է, համաներում է տարածվել։ Յոթ անձի նկատմամբ դատախազը պահանջեց նշանակել 8-ից 9 տարվա ազատազրկում։ Երկուսին՝ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին, որոնց մեղսագրվում է ոստիկանների սպանությունը, դատախազն առաջարկեց դատապարտել երկարատեւ ժամկետների. Բիլյանին՝ 21 տարվա ազատազրկման, Բարսեղյանին՝ ցմահ։
-Ինչպես նշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ընդդիմադիր ուժերի կոնսենսուսն օրակարգի մակարդակով արդեն ձևավորված է։ Այդպես էլ կա, սակայն մտավախություններ են առաջացել, որ այդ կոնսենսուսը լռվել է բանավոր հայտարարությունների մակարդակում։ Մո՞տ է արդյոք այն օրը, երբ ընդդիմադիր ուժերն ընդհանուր նպատակի գիտակցումից կանցնեն կոնկրետ գործողությունների և ժողովրդին կներկայացնեն իշխանափոխության ճանապարհային քարտեզը։
Homo sorosikus ցեղի հայրենի ենթատեսակի ամենավառ նմուշները հարձակման են անցել իրենց կողմից երբեմնի պաշտելի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Արսեն Խառատյանը, Դանիել Իոննիսյանը, Արթուր Սաքունցը։ Այսպես ասած ՝ լավագույններից լավագույնները, հավատարիմներից հավատարիմները, նրանք, ովքեր ոչ այնքան վաղ անցյալում պատրաստ էին հանուն իրենց վարչապետի և՛ կրակը նետվել, և՛ ջուրը, և՛ շեփոր փչել։
Ո՞րն է ներկայիս իշխանությունների գլխավոր խնդիրներից մեկը: Նրանք չափազանց շատ են խոսում և ստիպում չափազանց շատ խոսել իրենց մասին, բայց ամենևին ոչ դրական առումով: Ամենազվարճալին այն է, որ երբ ուզում են ինչ-որ լավ բան ասել այսօրվա իշխանության մասին, սովորաբար ասում են, որ նրանք վերանորոգում են ճանապարհները։