ՄԻՊ․ Անգամ 1 կրակոցն է խաթարում գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը
Ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը Սյունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ կամ մարզի համայնքներն իրար միավորող ճանապարհներին, նրանց ցանկացած տեղաշարժ այդ ճանապարհներով ոտնահարում է Սյունիքի խաղաղ բնակիչների Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված իրավունքները, սպառնալիք է նրանց անդորրի ու խաղաղության համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, տեղեկացնում է News.am-ը։