Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին հայտարարել է ԱՄՆ-ին և Իսրայելին դիմակայելու նոր միջոցառումների մասին։ Այս մասին հայտնում է Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:
Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ առանձնազրույցում ներկայացրել է զեկույց Իսլամական Հանրապետության զինված ուժերի վիճակի վերաբերյալ: Սա առաջին պաշտոնական հաղորդագրությունն է հրամանատարի և հոգևոր առաջնորդի հանդիպման մասին:
Պետական հեռուստառադիոընկերության տեղեկություններով՝ Աբդոլլահին զեկույցում ընդգծել է Իսլամական Հանրապետության Զինված ուժերի պաշտպանական և հարձակողական գերազանց պատրաստվածությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ դիմակայության համար անհրաժեշտ ռազմավարական ծրագրերի, սպառազինության և հանդերձանքի առկայությունը: Կենտրոնական շտաբի հրամանատարն ընդգծել է, որ թշնամու կողմից ցանկացած տեսակի ագրեսիայի դեպքում զինված ուժերը նրա գործողություններին կպատասխանեն «արագ և հուժկու»:
Sputnik Արմենիա
