Логотип

Հայտնի է` ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցությունը ղեկավարն ու քարտուղարը

9-րդ գումարման Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավարը կլինի Աննա Գրիգորյանը, իսկ խմբակցության քարտուղարը` Արթուր Խաչատրյանը։ Տեղեկությունը հայտնում է «Հայաստան» դաշինքի մամուլի ծառայությունը։

««Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության անդամների հանդիպում: Խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ քննարկվել են նաև առաջիկա անելիքները։

Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։

Sputnik Արմենիա