USD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 37°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 37°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 37°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 37°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 37°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 37°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 37°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 37°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 37°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 37°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 37°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 37°C

Логотип

Օվերչուկ․ Մոսկվան պատրաստ է Երևանի հետ կառուցողական երկխոսություն վարել բուսասանիտարական վերահսկողության հարցով

ՌԴ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ կառուցողական երկխոսություն վարել բուսասանիտարական վերահսկողության հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Խնդիրը նրանում չէ, թե ՀՀ-ում ուշքի կգա՞ն, թե՞ ոչ, այլ այն է, որ պետք է պահպանվեն բուսասանիտարական վերահսկողության պահանջները։ Եվ, բնականաբար, մենք պատրաստ ենք նման կառուցողական երկխոսության։ Սակայն, ցավոք, տեսնում ենք, որ հայկական կողմի հետ կապված որոշակի խնդիրներ կան, և, համապատասխանաբար, նման երկխոսություն էլ ընթանում է», — ասել է նա։

Օվերչուկը հիշեցրել է, որ վերջերս ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը ՀՀ-ի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել էր Հայաստանից ներմուծվող բանջարեղենի և մրգերի հետ կապված խնդիրները։

«Խոսքն այն մասին չէ, որ դրանք անորակ են, այլ այն, որ դրանցում կան վնասատուներ և հիվանդություններ», — պարզաբանել է ՌԴ փոխվարչապետը։

Alpha News