Աշոտ ԱՐԱՄՅԱՆ

հոդվածներ 106

«ԳԱ»-ի բազմամյա տնտեսական մեկնաբանն է։ Զբաղեցրել է նաև «Բազիս» (2004-2009թթ.) և «Ռեվյու» (2011թ.) տնտեսագիտական ամսագրերի գլխավոր խմբագրի պաշտոնները։ Մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով Ստամբուլում (Թուրքիա) մասնակցել է «Չարաշահումները տնտեսական բարեփոխումների ընթացքում և ֆոնդային շուկայում» գործնական սեմինարին, իսկ 2002 թվականի փետրվար-մարտին International Center for Journalists-ի (ԱՄՆ) հրավերով մասնակցել է կրթական ծրագրի՝ ԶԼՄ-ների ժուռնալիստիկայի և մենեջմենտի ասպարեզում, Հարավային Կովկասի երկրների խմբագիրների համար։

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ. ՀՀ Կենտրոնական բանկի առաջին մրցանակ «Տնտեսագիտական թեմայով 2001 թվականի լավագույն նյութի համար», «Կոնվերս-Բանկի» առաջին մրցանակ «Ֆինանսատնտեսական թեմայով 2002 թվականի լավագույն նյութի համար», ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրասիա-Մեդիայի առաջին մրցանակ «Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի մասին լավագույն հոդվածի համար» (Մոսկվա, 2005 թվական)։ Հայաստանի Բանկերի միության առաջին մրցանակ «Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի 2012 թվականի խնդիրները մասնագիտական բարձր մակարդակով լուսաբանելու համար»։ Զարգացման Եվրասիական բանկի կողմից հայտարարված «Եվրասիական ինտեգրում և զարգացում. XXI դար» ԶԼՄ-ների Երկրորդ միջազգային ստեղծագործական մրցույթի հաղթող (Մոսկվա, 2016թ.), Եվրասիական ժողովուրդների ասամբլեայի «Հանուն Եվրասիական հումանիտար ինտեգրացիայի խորացման» հատուկ անվանակարգի հաղթող (2018թ.)։

Բոլոր հոդվածները

  • 2019-05-14 16:37
    анализ

    ՈՐՔԱ՞Ն ԵՐԿԱՐ ԿԼԻՆԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԹՈՒՐԸ

    Մայիսի 2-ին կառավարության նիստում Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կտրականապես դեմ արտահայտվեց երկրից սև մետաղի արտահանմանը, հիշեցնելով աշխատակազմի անդամներին անկախության առաջին «սև» տարիների մասին, երբ Հայաստանից ՀՀՇ-ական նորահարուստների օժանդակությամբ մետաղի ջարդոնի անվան տակ արտահանվում էին հազարավոր տոննաներով հաստոցներ, քանդած փայտակոճեր, խողովակներ, որոնք վաճառվում էին հենց մետաղի ջարդոնի գնով, գրոշներով։ Վ. Վերմիշյանն արձանագրեց, որ այդպիսով հանրապետությանն անդառնալի վնաս հասցվեց, որի հետևանքները զգացվում են մինչ օրս…

  • 2019-05-08 20:09
    анализ

    ՊԱՐԶԱՊԵՍ ՓՈՂ

    Բանկերը գտել են մեր գրպանը մտնելու ձևը՝ մեր զավակների միջոցով։ Նստած ես քո համար տանը, ինչպես ասում են՝ ոչ մեկին նեղություն չես տալիս, և հանկարծ՝ հեռախոսազանգ. ձեր որդին այսօր պետք է վճարի վարկի տոկոսը։ Ի՞նչ տոկոս, ի՞նչ վարկ։ Անակնկալի եկած ծնողների վիճակը նկարագրելու համար, որոնք մինչ այդ պահը նստած էին իրենց համար ու ոչ մեկին նեղություն չէին տալիս, կարծում ենք, որևէ խոսքեր պետք չեն…

  • 2019-05-06 19:58
    анализ

    ԼՈՒԾՈՂԱԿԱՆ… ՀԱՎԵՐԻ ՀԱՄԱՐ

    Եկամտահարկի համահարթման մասին կառավարության գաղափարը շարունակում է ստեղծագործական ոգեշնչման աղբյուր ծառայել գրչակից եղբայրներիս և քույրերիս համար, իսկ վերջերս դա Ազգային ժողովի շենքի մոտ բերեց… հավերի։ Այդ կերպ «Ահազանգ» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիայի կազմակերպիչները իշխանություններին ուղերձ հղեցին այն մասին, որ հարկային նորարարությունը խորացնում է երկրում սոցիալական անհավասարությունը, խախտում սոցիալական արդարության սկզբունքը, այնպես որ պետք չէ ժողովրդին հիմար փետրավորների տեղ դնել։

  • 2019-04-24 08:00
    анализ

    ՃԱՆԱՊԱՐՀԸ ՄԵԿՆ Է՝ ԴԵՊԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ԽՈՒՑ

    Հայկական արտահանման ցուցանիշներն անխոտոր ընկնում են, շարք մտցված արտադրական նոր հզորությունների մասին ոչինչ չենք լսում, իսկ բիզնեսի հետ տարվող անշնորհք աշխատանքը շարունակվում է։ «Թղթային» կասկածելի հաշվարկների հիման վրա բացահայտվում են հարկային ինչ-որ թերավճարումներ, որից հետո ձեռնարկատերերը, սովորական քրեականների պես, իսկույն հայտնվում են ճաղերի հետևում։ Բիզնեսի հետ աշխատելու այլ մեթոդներ չգիտե՞ն։

  • 2019-04-18 20:21
    анализ

    «ԱՐՔՈՒՆԻ» ԿԱԴՐԵՐ

    Ըստ երևույթին, մեր կառավարությունը ապաշնորհների հանքավայր է գտել և հաջողությամբ մշակում է դա։ Քչերն են, որ վերջին տարվա ընթացքում քար չեն նետել իշխանությունների կադրային քաղաքականության «բոստանը», և յուրաքանչյուրը յուրովի իրավացի է…

  • 2019-04-18 10:00
    анализ

    ԽԱՌՆԱԿ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՔՐՈՆԻԿՆԵՐ

    Վարչապետ Փաշինյանը խորհրդարանի հայեցողությանը թողեց անցումային արդարադատության մեխանիզմների մշակումն ու «սահմանների նախորոշումը»։ Իսկ ինքը չարաշահումների և կոռուպցիայի վերաբերյալ իր նախկին ելույթներում անփոփոխ կերպով սահմանափակում էր այդ ժամանակաշրջանը վերջին երկու տասնամյակներով, ասես փակագծից դուրս թողնելով ՀՀՇ-ի և առաջին նախագահի կառավարման ժամանակներում երկրի տնտեսական ներուժի փլուզման և պետական բարիքի վատնման անխոնջ գործունեությունը…

  • 2019-04-11 07:45
    интервью

    «ՄԵԶԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՉՄԻՏՎԱԾ ՈԼՈՐՏՆԵՐ»

    «ԳԱ»-ն ներկայացնում է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան ԱՐԱՄՅԱՆԻ հետ բացառիկ հարցազրույցի երկրորդ մասը։

  • 2019-04-10 07:43
    интервью

    «ԱՌԱՆՑ ԱՐԺԱՆԱՎՈՐ ԿԱԴՐԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԿՏԱՊԱԼՎԵՆ»,-

    -Ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեիք կառավարության գրեթե մեկամյա գործունեությունը։ -Առաջինը, ինչի վրա կցանկանայի հրավիրել կառավարության անդամների ուշադրությունը, մակրոտնտեսական քաղաքականությունն է և պարզաբանողական հաղորդակցումը իրականացվող տնտեսական քաղաքականության, դրա նպատակների և տեսլականի մասին։ 2018 թվականը մենք ավարտեցինք 5,2% տնտեսական աճով՝ 1,8% կազմած 12-ամսյա գնաճի պայմաններում (միջին գնաճը՝ 2,5%)։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում էր, թե դա շատ լավ է, այսինքն սպառողների համար ապահովված է բարեհարմար ինֆլյացիոն միջավայր։ Ըստ որում հասկանալի է, որ չլինելով տնտեսագետ, կառավարության ղեկավարը կողմնորոշվում է նրանով, ինչ իրեն հուշել է տնտեսական թիմը։Բայց այդ թիմից ոչ ոք, ըստ երևույթին, չի ասում նրան, որ դրա մեջ մեծ վտանգ է թաքնված, ուստի պետք է առանձնակի ուշադրություն հատկացնել պահանջարկի քաղաքականությանը։

  • 2019-03-30 08:24
    анализ

    ԱՌԱՋԻՆ ՄԻԼԻՈՆՆԵՐԻ «ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ»

    Կարծում եմ, իշխանությունները պետք է հստակ գիտակցեն, որ ներկայումս մշակվող անցումային արդարադատության գաղափարը, որը հիրավի անսահման հնարավորություններ է ընձեռում «թալանածը թալանելու» համար, կարող է վարկաբեկվել իր ընտրողականությամբ՝ ոչ միայն կոնկրետ անձանց, այլև ժամանակային առումով։

  • 2019-03-21 08:27
    с места событий

    ԲԱՆԿԵՐ-2018. ԵՐԱԿԱԶԱՐԿԸ ՆՈՐՄԱԼ Է, ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՄԱՉԱՓ

    Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Արտակ Հանեսյանը ս.թ. մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որը նվիրված էր 2018 թվականին Հայաստանի բանկային համակարգի գործունեության արդյունքների ամփոփմանը, որոշեց հենց սկզբից կատարել շեշտադրումները, հայտարարելով, որ մեր երկրի բանկային համակարգի միջին եկամտաբերությունը կազմում է ընդամենը 8%, ինչը մեծապես զիջում է ոչ միայն ԱՄՆ-ի ու Եվրոպայի (12%), այլև հարևան Վրաստանի (20%) համանման ցուցանիշներին։