ԻՄԲԵՑԻԼՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԹՐԱՄՓԻ
Երկու նորություններ ալեկոծեցին հայ հասարակայնությանը անցած հանգստյան օրերի վերջին ժամերին։ Մի նորությունը Փաշինյանի պաշտոնյաների թիմում արդեն կայացած և դեռ կայանալիք պաշտոնանկությունների շքերթի մասին էր։ Մյուսը՝ այն մասին, որ հեռացող Բայդենի վարչակազմը թույլ է տվել Զելենսկուն ամերիկյան ATACMS հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքի խորքին։ Ավելի ուշ տեղեկություններ ավելացան, որ Ֆրանսիան և Բրիտանիան նույնպես «կանաչ լույս» են տվել SCALP/Storm Shadow հրթիռներով ՌԴ տարածքին հավածնելուն։ Առաջին լուրը՝ Փաշինյանի թիմում պաշտոնանկությունների մասին, առայժմ մի կողմ թողնենք՝ որպես պակաս էական, մանավանդ որ պաշտոնանկությունների գործընթացը դեռ շարունակվում է։