ԱԼԻԵՎՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ ԳԱՂՏՆԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ
Ոչ, խոսքը «գլխավոր» Ալիևի՝ ֆյուրերի վարքուբարքով բաքվեցի բռնապետի մասին չէ։ Խոսքը նրա ազգանվակցի՝ ՄԱԿ-ում հանցավոր պետության մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևի մասին է։ Երեկ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի բաց քննարկումներում՝ այդ «երկրորդ» Ալիևը հնչեցրեց 8 պահանջներ, որոնք Բաքուն ներկայացնում է Երևանին, անվանելով դրանք «պայմաններ՝ հարաբերությունների լիակատար կարգավորման համար»։ Ընդ որում հնչեցրեց վերջնագրի ձևով, պնդելով, թե «կատարելն անհրաժեշտ է», ինչը ենթադրում է, որ հակառակ դեպքում Բաքուն կհրաժարվի «խաղաղության համաձայնագիր» կնքել։