ՉՔՎԻ՛Ր «ՀԱՅԱՍՏԱՆ» ՏԱՃԱՐԻՑ, ՍԱՏԱՆԱ
Դեկտեմբերի 18-ի երեկոյան և 19-ի ցերեկը Երևանում տեղի ունեցան երթեր դեպի յուրաքանչյուր իսկական հայի սրբավայր՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս երկու միջոցառումների համեմատությունն անթույլատրելի է մի քանի պատճառներով։ Եվ խնդիրը միայն այն չէ, թե ինչ եղանակներով է «քշվել» Փաշինյանի երթի մասնակիցների գերակշիռ մասը, և ոչ էլ նույնիսկ ոստիկանների ու հատուկ ջոկատայինների այն աննախադեպ քանակը, որոնք ապահովում էին «ժողովրդական» վարչապետի անվտանգությունը, որի գլխավերևում անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ զրահավահաններ ու պաշտպանիչ ճամպրուկներ պահեցին։ Գլխավոր տարբերությունը խորքային աուրան էր և երթերի մթնոլորտը։