Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ

հոդվածներ 483

«ԳԱ» գլխավոր խմբագրի տեղակալ։

Ժուռնալիստիկայում է 1987 թվականից։ Մասնագիտական հետաքրքրությունները. Ղարաբաղյան հիմնախնդիր, Հայոց Ցեղասպանություն, հակամարտությունների կարգավորում և տարածաշրջանային քաղաքական խնդիրներ։ Աշխատել է հայկական և ռուսական մի շարք ԶԼՄ-ներում, կազմակերպություններում և գերատեսչություններում, եղել է Միջազգային ֆրանսիական ռադիոյի (RFI ) թղթակից։ 1995 թվականին առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու։ Ժուռնալիստական մի քանի մրցանակների դափնեկիր է, 2013 թվականին պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։

1997 թվականից «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի խորհրդի անդամ է։ 2009 թվականից ղեկավարում է «Սովորական ցեղասպանություն» նախագիծը, որն իրագործվում է ՀՀ նախագահի վարչակազմի Հասարակական կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից և որի շրջանակներում ստեղծվում են փաստագրական ֆիլմեր, ինտերնետ-կայքեր և հրատարակվում են գրքեր, նվիրված ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի 1988-1992թթ. իրադարձություններին։

Հետաքրքրությունները. գրականություն, կինո, ճանապարհորդություններ, թարգմանություններ։ Մոսկվայում հրատարակված դետեկտիվ վեպերի հեղինակ է։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Բոլոր հոդվածները

  • 2024-08-22 09:27
    анализ

    ԳՈՂԸ ԳՈՌՈՒՄ Է՝ ԲՌՆԵ՛Ք ԳՈՂԻՆ, կամ՝ ԿՐԿԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍԻՆ

    Օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը, ճիշտ և ճիշտ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած պետական այցի նախօրեին, ռուսական տելեգրամ-ալիքներ արտանետվեց տարածաշրջանային հարցերում քիչ թե շատ բանիմաց ցանկացած մարդու համար իսկապես ֆանտաստիկ «նորություն»։ Առանց աղբյուրին հղում անելու և այլ մանրամասների հաղորդվում էր, թե «Հայաստանն Ուկրաինային հրթիռներ է մատակարարել, որոնց օգնությամբ գնդակոծվել է Ռուսաստանը»: Հաշված ժամեր անց «սենսացիան» սկսեց տիրաժավորվել բավական պատկառելի լսարան ունեցող պարբերականների կողմից, իսկ վաղ առավոտից ֆեյքի թեժ տարածմանը ձեռնամուխ եղան, բնականաբար, ադրբեջանական կայքերը։

  • 2024-08-17 09:20
    текущие события

    ՎԵՐԱԴԱՐՁՆ ԱՐՑԱԽ ՊԵՏՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ. ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՈՒՄ ԿԼԱԱՐԸ

    Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին հերթական անգամ հիշեցրել է արցախցիների վերադարձի իրավունքի մասին: «Եկեք չմոռանանք իրենց հողից վտարված Լեռնային Ղարաբաղի հայերի մասին, որոնց վերադարձի իրավունքը ամրագրված է Միջազգային դատարանի կողմից»,- գրել է նա սոցցանցերում: Մեկ ամիս առաջ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին էլ հույս հայտնեց, որ պայմաններ կստեղծվեն փախստականների կամավոր վերադարձի համար, նշելով, որ «դրա համար հարկավոր են երկխոսություն և բանակցություններ, որոնց նպատակը պետք է լինի անվտանգության ապահովումն ու նրանց իրավունքների իրացումը»:

  • 2024-07-26 09:23
    анализ

    ԱԼԻԵՎԻ GREENWASHING-Ը. ԻՆՉՈ՞Վ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ԼՈՒԻՍ ՄՈՐԵՆՈ ՕԿԱՄՊՈՅԻՆ

    «Դա ամենավտանգավոր բանն է, որ կարող է տեղի ունենալ։ Քանզի դրանով Հայաստանը կօժանդակի և կծառայի ադրբեջանական քարոզչությանը»,- հայտարարեց «ԳԱ»-ին վերջերս տված հարցազրույցում ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Հիլդա Չոբոյանը, մեկնաբանելով Բաքվում կայանալիք СОР29 համաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորությունը: Ընդամենը երկու շաբաթ անց լուր ստացվեց, որ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը հրավիրված է մասնակցելու կլիմայի հարցերով ՄԱԿ-ի այդ գլոբալ միջոցառմանը, որի անցկացման իրավունքը Ադրբեջանը ձեռք բերեց փաշինյանական ռեժիմի հետ հերթական ցինիկ գործարքի արդյունքում։

  • 2024-07-13 10:00
    анализ

    «ՄԵՆՔ, ՆԻԿՈԼ ԱՌԱՋԻՆՆ» ԵՎ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ՝ Ի ՀԱՎԵԼՈՒՄ

    Հիմա արդեն քչերն են հիշում, թե ինչպես Փաշինյանը 6 տարի առաջ ինքն իրեն կնքեց «ժողովրդական վարչապետ», ի՜նչ ոգևորված ստեց, թե «Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա», և երկրի համար կարևորագույն հարցերն էլ լուծվելու են «Ագորայում»՝ Հանրապետության հրապարակում։ Այդ սուբյեկտն այնքան հաճախ ու լկտիաբար է ստել պետության ու ազգի համար բախտորոշ հարցերի վերաբերյալ, որ նշյալ (ինչպեսև բազմաթիվ այլ) էժանագին պոպուլիստական հայտարարություններն ու խոստումները վաղուց մոռացվել են՝ ավելի գլոբալ խնդիրների խորապատկերին իրենց «անկարևորության» պատճառով։

  • 2024-07-03 09:30
    анализ

    «ՄԱՈՒԶԵՐԻՍՏ ԱՆԴՈՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ. ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ, ԲԱՑԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՑ

    Օրերս իշխող խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը տեղեկացրեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի աշխատանքի արդյունքները կներկայացվեն օգոստոսի վերջին: Նրա խոսքերով՝ փաստաթղթին ծանոթանալու հնարավորություն կունենան «համապատասխան թույլտվություն ունեցող բոլոր պատգամավորները», իսկ մի որոշ մասը կմնա «գաղտնի» կնիքի ներքո։ «Եթե լինի մաս, որը կարելի է հրապարակել, ապա դա կարվի ԱԺ ամբիոնից»,- հայտարարեց պատգամավորը, դրանով իսկ հաստատելով, որ լայն հասարակայնությունը չի կարողանալու ծանոթանալ ողջ ազգի համար առանց չափազանցության ճակատագրական դարձած իրադարձության մասին հաշվետվությանը:

  • 2024-06-27 09:38
    анализ

    ԷՐԴՈՂԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ. ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄՏՆՈՒՄ Է ՎՃՌՈՐՈՇ ՓՈՒԼ

    Հունիսի 19-ին ՀՀ վարչապետի աթոռին բազմածը հայտարարեց, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում պետք է փոփոխություններ լինեն։ «Այսօր Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ, որոնք առաջին հերթին սոցիալ-հոգեբանական նշանակություն ունեն: Կարծում եմ, որ այդ փոփոխությունները տեղի են ունենում կամ ունենալու են նաև Սփյուռքում»,- ասաց նա «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ: Եվ հավելեց, որ «շատ կարևոր է, որ մենք այս փոփոխվող մտածողությունը ճիշտ քարտեզագրենք և արձանագրենք, որ դրա կենտրոնում հայոց պետականությունն է»:

  • 2024-06-20 08:59
    анализ

    ԵԹԵ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ «ՆԵՐԳԱՂԹԵԼ ԵՆ», ԱՊԱ ԳՈՒՑԵ ԳԵՐԻՆԵՐՆ ԷԼ ԿԱՄԱՎՈ՞Ր ԵՆ ՄՆՈՒՄ ԲԱՔՎՈՒՄ, ՊԱՐՈՆ Օ'ԲՐԱՅԸՆ

    Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը տեղեկացրել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ Արամ Առաջինի հանդիպման մասին: «Նորին Սրբությունը, անդրադառնալով Արցախի հարցին՝ շեշտեց արցախահայության վերադարձի իրավունքը միջազգային հովանավորության ներքո, և շեշտեց Ադրբեջանում պահվող հայ քաղաքական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հրամայականը և այս հարցով խնդրեց Իրանի միջամտությունը, նկատի ունենալով Իրանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող պատմական հարաբերությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • 2024-06-18 14:45
    анализ

    ԱՐՍԵՆՅԱՆԸ՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ. ԵՐԲ ՍՈԽԸ ՍԽՏՈՐԻՑ ՔԱՂՑՐ ՉԷ

    Ասել, որ ի դեմս Վաղարշակ Հարությունյանի՝ Հայաստանն ունի իր անկախության պատմության մեջ վատթարագույն դեսպանը Ռուսաստանում, նշանակում է՝ ոչինչ չասել։ Կարելի է այլ կերպ էլ ձևակերպել. Հայաստանը գործնականում դեսպան չունի Ռուսաստանում, քանզի այդ դիվանագետ կոչեցյալի ներկայությունը հավասարազոր է նույնիսկ ոչ թե զրոյի, այլ մինուսի: Որովհետև նա և իր «գործունեությունը» առավել քան հստակ խորհրդանշում են երկկողմ հարաբերությունների կայուն վատթարացումը, ինչը այս տեմպերով շատ շուտով կարող է անցնել անդարձելիության կետը: