ՋԵՍՍԻ ԲՈԳՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Օրերս The Jerusalem Post պարբերականը «Կարծիք» խորագրի ներքո հրապարկեց Ջեսսի Բոգների հոդվածը՝ «Հայաստանի հրեական խնդիրը» վերնագրով։ Հեղինակը շոշափում է քրիստոնյաների հակասեմիթիզմի թեման, որպես օրինակ բերելով Հայաստանը։ Հիմնվելով մեկ-երկու հետազոտությունների արդյունքների վրա, նա հայտարարում է, թե «հայ հասարակությունը համակարգային հակասեմիթիզմ է դրսևորում», նշելով նաև, որ «Իսրայելի և Հայաստանի միջև հարաբերությունները մնում են ծայրաստիճան թերզարգացած»։ Եվ որպես հակառակ օրինակ ներկայացնում Իսրայելի հարաբերությունները Ադրբեջանի հետ, որտեղ, Բոգների խոսքերով, չկա «հակասեմիթիզմի պատմություն» և ընդհանրապես տիրում է «կրոնական հանդուրժողականության լայն իրավիճակ»։