ՁԱԽՈՂՈՒՄ ՁԱԽՈՂՄԱՆ ՀԵՏԵՎԻՑ. ՆԻԿՈԼԸ «ԻՐԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ» ԱՊԱՐԴՅՈՒՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ
Տարեսկզբից անցած մեկուկես ամսվա ընթացքում Հայաստանի օկուպացիոն ռեժիմի պարագլուխը հասցրեց մի շարք հանդիպումներ անցկացնել արևմտյան մի քանի երկրներում Սփյուռքի ներկայացուցիչների հետ: Սկզբում Շվեյցարիայում, այնուհետ՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում ու Գերմանիայում, և գործնականում ամենուր այդ հանդիպումներն ուղեկցվում էին եթե ոչ սկանդալով, ինչպես Ցյուրիխում, ապա ակտիվ խոսակցություններով՝ այն մասին, որ այդ հանդիպումներին Սփյուռքի ներկայացուցիչների իրական մասնակցության մասին կարելի է խոսել շատուշատ պայմանականորեն։ Ինչ վերաբերում է հանդիպումների թեմատիկային, ապա, ինչպես հաղորդվում է, Նիկոլը մասնակիցներին բացատրել է «խաղաղության» սեփական քաղաքականությունը և փորձել համոզել «իրական Հայաստանի» զառանցալի գաղափարի ճիշտ լինելու մեջ։