ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԸ ԳՆԴԱԿՈԾՎՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ, ԴԻՐՔԵՐՈՒՄ ԿՐԿԻՆ ԳՈՐԾՈՒՄ Է ՉԿՐԱԿԵԼՈՒ ՀՐԱՄԱՆԸ
Մեկնաբանելով ադրբեջանական կողմի կրակոցները, որոնք, ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հավաստիացումների, ուղղված չեն հայկական դիրքերի և սահմանամերձ գյուղերի դեմ, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ընդգծեց, որ հայկական դիրքերում կրտսեր հրամանատարական կազմին արգելված է նախաձեռնություն ցուցաբերել և արձագանքել կրակոցներին: Հայկական կողմը մշտապես հայտարարում է Բաքվի կողմից ագրեսիայի հիմքերի բացակայության մասին, մինչդեռ ագրեսիայի դեպքում կրտսեր հրամանատարական կազմը, ըստ նրա, չի հասցնի ժամանակին ստանալ վերադաս ատյանների համաձայնությունը պատասխան հարվածի և դիրքերի պաշտպանության համար: