Մարինա ՄԿՐՏՉՅԱՆ

հոդվածներ 411

Լեզվաբանական գիտությունների թեկնածու, պարգևատրված է «Մովսես Խորենացի» մեդալով և Երևանի Մամուլի ակումբի պատվոգրով։

Բոլոր հոդվածները

  • 2021-10-13 08:54
    анализ

    ՊԱՅՔԱՐ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ, ԹԵ՞ ԻՄԻՏԱՑԻԱ ԱՐՏԱՔԻՆ ՏՊԱՎՈՐՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

    «Աբսոլյուտիզմը» կարագացնի միջկուսակցական բանակցությունները Երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ իշխանափոխության գործընթացը հաջողությամբ կպսակվի, եթե պայքարն ուղղված լինի այս իշխանությանը հեռացնելուն, այլ ոչ թե իշխանության գալուն, մնում է քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում։ Իրավիճակը պահանջում է արտակարգ մոտեցումներ, միայն այդ դեպքում փողոցային պայքարի նոր ալիքը կհասնի նպատակին և հաջողությամբ կպսակվի։ Հունիսի 20-ի ընտրություններից հետո հասունացել է միասնական նպատակի շուրջ իրական ընդդիմությանը միավորելու կոնկրետ քայլերի անհրաժեշտություն։

  • 2021-10-11 21:03
    анализ

    ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆ 5 ԱՄԻՍ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԻ ԼԾԻ ՏԱԿ Է

    Ինչո՞ւ գլխավոր դատախազն ընթացք չի տալիս քրեական գործին։ Մայիսի 12-ին Սյունիքում Սև լճի շրջակայքի և Գեղարքունիքում Վերին Շորժայի բռնազավթման փաստով գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, սակայն քննչական միջոցառումների և ձերբակալությունների մասով ոչ մի քայլ չի ձեռնարկվել:

  • 2021-10-06 08:54
    анализ

    ԿԱՊԱՆԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՎԵՐՋԻՆ ԲԱՍՏԻՈՆՆ Է

    Ավագանու հրաժարականի պատճառը «քաղաքական ճգնաժամն» էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի սկանդալային կալանավորումների, ինչպես նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին, Քարահունջ և Որոտան տարածքային միավորների ղեկավարներին ներկայացված մեղադրանքների խորապատկերին Կապանի մասին միառժամանակ մոռացան:

  • 2021-09-30 19:42
    анализ

    ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՂԹԻ ԿԵՂԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ

    «Հետագայում էլ, եթե պետք լինի, նրան եմ տալու իմ ձայնը» Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններից անմիջապես հետո իշխանությունը ձեռնամուխ եղավ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպմանը, ընդ որում ի սկզբանե ողջ ուշադրությունը կենտրոնացած էր բռնազավթված Սյունիքի վրա։

  • 2021-09-21 10:38
    анализ

    ԳՈՒՆԱԳԵՂ ՊԱՐԱՆՈՅԱ

    Նիկոլաթուրքերը հրավիրում են նշելու հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը Սեպտեմբերի 17-ին Գորիս-Կապան ավտոճանապարհի ոստիկանական կետում ադրբեջանցիները կանգնեցրել են Արցախի Հանրապետության ֆուտբոլի մանկապատանեկան հավաքականի ավտոբուսը: Տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը ավտոբուսի կողային հատվածից դանակով քերում հայկական երկրորդ հանրապետության դրոշի պատկերը։

  • 2021-09-18 09:42
    анализ

    ՇՔԵՐԹ

    Ժողովրդին նվաստացնելու ևս մեկ փորձ Հիշո՞ւմ եք 2006թ. սեպտեմբերի 21-ի զորահանդեսը Հանրապետության հրապարակում, որն ընդունում էր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Շքերթը նվիրված էր Հայաստանի անկախության 15-ամյակին։ Որքա՜ն հզորություն ու արժանապատվություն կար այդ զորահանդեսում, ինչպիսի՜ վստահ ու հատու քայլքով էին անցնում Հայոց բանակի ընտիր ստորաբաժանումները։ Իսկ հիշո՞ւմ եք 2016թ. սեպտեմբերի 21-ի զորահանդեսը, երբ երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը դիտում էին, թե ինչպես էին Հանրապետության հրապարակով անցնում «Իսկանդերները»՝ հենց այն մարտական համալիրները, որ չունեին Թուրքիան և Ադրբեջանը, իսկ մենք ունեինք։